Նուարդի մետաքսե շարֆերը շուկա են մտել 2023 թվականից: Մենք ստեղծել ենք ՆՈՒԱՐԴ-ի շարֆերի համար բացառիկ դիզայն, որը միավորում է Ուրարտուն և Վան Գոգը, Միջնադարյան Հայաստանը և Կլոդ Մոնեն, հայկական զարդանախշերը եւ Մինաս Ավետիսյանը, Գուստավ Կլիմտը:
Շարֆերի դիզայների մեծ մասը մեր սեփական աշխատանքներն են, ինչպես նաև օգտագործվել են Արմեն Քյուրքչյանի կողմից մշակված զարդանախշեր` պահպանելով հեղինակային բոլոր իրավունքները: Շարֆերում օգտագործվող հայտնի նկարիչների նկարները գնվել են միշարք հեղինակավոր կայքերից:
ՆՈՒԱՐԴ շարֆերի հիմքում ընկած են Ուրարտական, միջնադարյան հայկական զարդանախշերը եւ Վան Գոգի, Կլոդ Մոնեյի, Մինաս Ավետիսյանի, Գուստավ Կլիմտի և աշխարհահռչակ այլ նկարիչների նկարների գույները, ինչպես նաև նկարները որոնցով ներշնչված են մեր շարֆերը:
Կրելով մեր մետքսե շարֆերը դուք կրում եք հայկականը, դուք տարածում եք հայկականը բացառիկ մատուցմամբ: Այս շարֆերը ոչ միայն հարդարում են ձեր արտաքին տեսքը, այլև դառնում են Հայաստանի գույների, պատմության ու արվեստի կենդանի արձանագրություն:
Նուարդի քաշեմիրե շարֆերը շուկա են դուրս եկել 2025‑ին. դրանք պատրաստված են բարձր որակի քաշեմիրից և — ինչպես մետաքսե շարֆերը — ներկայացնում են Հայաստանի մշակույթը՝ հայկական թռչնատառերով և զարդանախշերով, Ուրարտուի ժամանակից մինչև ուշ միջնադար։
ՆՈՒԱՐԴ — Համաշխարհային Արվեստի և Հայկական Հպարտության Խաչմերուկում։