ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ`
Համաձայն 06.04.17թ. թիվ 353-Ն օրենքի՝ խնամքի միջոցները հետ վերադարձի ենթակա չեն։
Մենք վստահ ենք մեր արտադրանքի որակի վրա, սակայն մինչև խնամքի միջոցների գնելը խնդրում ենք ուսումնասիրել բաղադրությունը ալերգիկ ռեակցիաներից խուսափելու նպատակով:
Եթե ձեր պատվիրված խնամքի միջոցը հասել է վնասված կամ կոտրված միջնորդ առաքման կազմակերպության միջոցով, խնդրում ենք կապվել մեզ հետ +374 77 007 044 հեռախոսահամարով: Մենք կվերանայենք ձեր հարցումը, սակայն անհրաժեշտ է պահպանել ապրանքի փաթեթավորումը և պատվերի հաստատման նամակը, ինչպես նաև անդորրագիրը։
Եթե խնամքի միջոցը ձեզ տրամադրվել է առաքչի միջոցով, խնդրում ենք բացել առաքանին առաքչի ներկայությամբ ստուգել նոր վերցնել առաքանին:
ՄԵՏԱՔՍԵ ՇԱՐՖԵՐԻ ԵՎ ՄՈՄԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ`
ՆՈՒԱՐԴ-ի կայքից գնված մետաքսե շարֆերը, և բնական մոմերը հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել, գնման պահից սկսած 14 օրերի ընթացքում (ՀՀ օրենսգրքի համաձայն):
Խնդրում ենք ծանոթանալ վերադարձի պայմաններին և կանոններին։
Վերադարձման պրոցեսը բաղկացած է հետևյալ 3 քայլերից։ Հարկավոր է՝
Ապրանքի վերադարձը ձևակերպելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝
Վերադարձի պայմանները տարբեր են` կախված վերադարձի պատճառներից
ա) Եթե Դուք ուղղակի ցանկանում եք վերադարձնել ապրանքը
Ապրանքը ուղղակի ցանկությամբ վերադարձնելու դեպքում, տուփը չպետք է լինի վնասված: Դուք չեք կարող վերադարձնել ապրանքը, եթե այն օգտագործվել է կամ վնասվել է առաքումը Ձեզ հանձնելուց հետո: Եթե նշված պայմաններից ոչ մեկը խախտված չէ, ապա Դուք կարող եք ետ վերադարձնել ապրանքը պատվերի ձևակերպման պահից սկսած 7 օրերի ընթացքում: Այդ իսկ պատճառով խնդրում ենք բացել առաքանին առաքչի ներկայությամբ:
բ) Եթե ապրանքը չի համապատասխանում նկարագրությանը կամ վնասված է
Նկարագրության հետ որևէ անհամապատասխանություն նկատելու դեպքում, խնդրում ենք զանգահարել սպասարկման կենտրոն +374 77 007 044 հեռախոսահամարով և ներկայացնել խնդիրը: Ցանկության դեպքում Դուք կարող եք խնդրել մեր աշխատակիցներին փոխանակել ապրանքը նույն մոդելի այլ ապրանքի հետ:
Եթե այնուամենայնիվ ցանկանում եք վերադարձնել այն, Դուք կարող եք վերադարձնել Ձեր ապրանքը պատվերի գրանցումից հետո 14 օրերի ընթացքում:
Վերադարձի հայցի ձևակերպումից հետո գումարը կփոխանցվի Ձեզ առձեռն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ապրանքը վերադարձնելիս, առաքման համար գանձվող գումարը ետ չի վերադարձվում: