4300 դրամ
hy
  • hy
4300 դրամ
hy
  • hy

Դեմքի խորը խոնավացնող կրեմ

4300 դրամ

Դեմքի մաշկի տիպը: Յուղոտ Նորմալ կամ կոմբինացված Չոր Ցանկացած տիպի մաշկի համար

Խորը խոնավացնող + դիմահարդարման բազա

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի դեմքի խորը խոնավացնող կրեմը պատրաստված է նռան, խաղողի, դեղձի, ծիրանի կորիզայուղերից և այլ բաղադրիչներից, ինչի շնորհիվ այն կարող են օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար: Այս կրեմը կանանց համար գերազանց միջոց է շպարվելուց առաջ մաշկը խոնավացնելու համար, ինչպես նաև, առօրյայում, որպես դեմքը խորը խոնավացնող գերարդյունավետ կրեմ: Այն գերազանց միջոց է նաև լոգանքից հետո դեմքը խոնավացնելիս:

Կրեմում առկա նռան կորիզայուղը հրաշալիորեն պայքարում է մաշկի գրգռվածության դեմ, այն փափկացնում ու խոնավացնում է մաշկը՝ ստեղծելով հարթ, պաշտպանիչ շերտ: Խաղողի կորիզայուղը կանխարգելում է մաշկի չափից ավելի յուղոտումը, նեղացնում է մաշկի ծակոտիները, ամրապնդում նրա պաշտպանիչ հատկությունները:

50 մլ

Բաղադրություն

Aqua, cetylstearylalcohol, liquid, paraffin, ceteth-5, ceteareth-7, propylenglycole, phenoxy-ethanol, excipients, pomegranate seeds oil, grape seeds oil, sea-buckthorn oil, apricot kernel oil, peach kernel oil, rosehip oil, perfume.

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Վերցրեք կրեմի մի փոքր քանակություն և նրբորեն տարածեք դեմքին: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ:

+