0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդԽնամքի միջոցներ Արևապաշտպան SPF 55+ և խոնավացնող կրեմ, 2-ը մեկում

Արևապաշտպան SPF 55+ և խոնավացնող կրեմ, 2-ը մեկում

4900 դրամ

Դեմքի մաշկի տիպը: Յուղոտ Նորմալ կամ կոմբինացված Չոր Ցանկացած տիպի մաշկի համար

Պարունակում է բարձր կարգի արևապաշտպան ֆիլտրեր SPF 55+ ցուցիչով,  լիարժեք պաշտպանում է UVA/UVB ճառագայթներից, ինչպես նաև խոնավացնում է և հանդիսանում  դիմահարդարման հիմք 

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի դեմքի արևապաշտպան և խոնավացնող կրեմը պատրաստված է մոշի, ազնվամորու կորիզայուղերից, արգանի յուղից և այլ բաղադրիչներից, ինչպես նաև արևից պաշտպանող բաղադրամասերից, ինչի շնորհիվ այն կարող են օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար, որպես բարձր կարգի արևապաշտպան միջոց: Կրեմը պարունակում է SPF 55+, որը լիարժեք ապահովում է UVA և UVB ճառագայթումից առավելագույն պաշտպանություն, կանխում է գունակային հետքերի և կնճիռների առաջացումը: Այս կրեմը ոչ միայն արևապաշտպան է, այլ նաև կանանց համար գերազանց միջոց է շպարվելուց առաջ մաշկը խոնավացնելու համար` որպես դիմահարդարման հիմք: Կրեմում առկա մոշի, ազնվամորու կորիզայուղերը և արգանի յուղը գերազանց կերպով խոնավացնում են մաշկը:

Դեմքի արևապաշտպան կրեմ SPF 55+`

  1. Շատ թեթև է, և լիարժեք ներծծվում է մաշկի կողմից առանց սպիտակ հետքերի
  2. Պարունակում է SPF 55+, որը լիարժեք (մոտ 99.7%) ապահովում է UVA/UVB ճառագայթումից առավելագույն պաշտպանություն
  3. Կանխում է գունակային հետքերի և կնճիռների առաջացումը
  4. Գերազանց միջոց է շպարվելուց առաջ մաշկը խոնավացնելու համար` որպես դիմահարդարման հիմք
  5. Խոնավացնող է
  6. Ցանկացած տիպի մաշկի համար է


Ծավալը`  50 մլ

Բաղադրություն

Ջուր, տինոսորբ M, ցետիոլ CC, տինոսորբ A2B, ցետիոլ B, ցետիոլ C5, գլիցերին, ցիկլոհեքսազիլոքսան, արգանի յուղ, ազնվամորու կորիզի յուղ, մոշի կորիզի յուղ, դիմեթիկոն, քսանտանի խեժ, տինոսորբ S, յուվինուլ T150, էմուլգին B2, տինովիս ADE, դիսոդիում ԷԴՏԱ, գերմանոն, նատրիումի հիդրոքսիդ, հոտավորիչ.

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Վերցրեք կրեմի մի փոքր քանակություն և նրբորեն տարածեք դեմքին և պարանոցին` նախքան տանից դուրս գալը` 15-20 րոպե առաջ:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ:

+