11060 դրամ
hy
  • hy
11060 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդԽնամքի միջոցներԴեմքի խնամքՄարքող և տոնավարող` քսուքներ, դիմակներ և սկրաբեր ԿՐԵՄ 3-ը ՄԵԿՈՒՄ` կորյակների եւ ակնեի դեմ, պրոբլեմատիկ կամ լայնացած ծակոտիներով մաշկի համար

ԿՐԵՄ 3-ը ՄԵԿՈՒՄ` կորյակների եւ ակնեի դեմ, պրոբլեմատիկ կամ լայնացած ծակոտիներով մաշկի համար

4900 դրամ

Դեմքի մաշկի տիպը: Յուղոտ Նորմալ կամ կոմբինացված Չոր Ցանկացած տիպի մաշկի համար

Այս կրեմը գերազանց պայքարում է կորյակների, ակնեի դեմ,  խթանում է նոր բջիջների աճը, նեղացնում լայնացած ծակոտիրենրը, կարգավորում անհարթությունները՝ մաշկին տալիս առողջ և հարթ տեսք

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի կորյակների և լայնացած ծակոտիներով մաշկի համար նախատեսված կրեմը կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, նվազեցնում է կորյակների և սև կետերի առաջացումը և փոքրացնում ծակոտիները՝ մաշկին հաղորդելով հարթ և առողջ տեսք։ Սալիցիլաթթուն և ցինկի օքսիդը մաքրում են խցանված ծակոտիները, նվազեցնում բորբոքումը, տեսանելիորեն նվազեցնում են ակնեն և կորյակները, ինչպես նաև օգնում են կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը։Կանաչ թեյի էքստրակտը հանգստացնում և պաշտպանում է մաշկը, իսկ դեղձի և կակաչի յուղերը սնուցում ու փափկեցնում են այն։ Պանտենոլը և վիտամին E-ն նպաստում են մաշկի վերականգնմանը։
Կրեմը օգնում է մաքրել մաշկը, նվազեցնում է ակնեն և դրա առաջացման հավանականությունը՝ պահպանելով մաշկի մաքրությունն ու հավասարակշռությունը։

Բաղադրություն

Ջուր, կանաչ թեյի էքստրակտ, դեղձի կորիզի յուղ, կակաչի սերմի յուղ, գլիցերին, պոլիսորբաթ 60, Ցետիարիլ սպիրտ, դե պանտենոլ, պրոպիլեն գլիկոլ, ցինկի օքսիդ, սալիցիլաթթու, կանաչ թեյի ծառի եթերայուղ, ֆենոքսիէթանոլ, մեթիլ և էթիլ պարաբեններ, վիտամին Ե։

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Երեկոյան մաքրեք մաշկը Նուարդի փրփուրով: Մաշկի պրոբլեմատիկ մասերին, կետային ձևով քսեք կրեմը և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան մաքրեք դեմքը Նուարդի փրփուրով (առանց սիլիկոնե գլխիկի): Օգտագործեք օր ու մեջ մինչև խնդրի վերանալը:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ:

+