Առկա է տեսանելի արդյունք օգտգագործման 2-3 շաբաթում
ՆՈՒԱՐԴ-ի այս շիճուկը պատրաստված է հայկական դաշտային ծաղիկների, բույսերի, մրգերի և խոտաբույսերի յուղերից:
Շնորհիվ իր բնական բաղադրության այն վստահ կարող եք օգտագործել թարթիչների եւ հոնքերի աճը խթանելու, ինչպես նաև վնասված թարթիչները վերականգնելու համար: Խորհուրդ է տրվում շիճուկը օգտագործել հատկապես այն աղջիկներին և կանանց, ովքեր պարբերաբար կատարում են թարթիչների լիցք` վնասված թարթիչները արագ վերականգնելու համար:
Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:
Կակաչի սերմի, կռատուկի, կանճրակի, ցորենի ծլի, կամելիայի, բամբակի սերմի, նշի կորիզի, ծիրանի կորիզի, գերչակի յուղեր, վիտամին Ե: Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածին:
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Նրբորեն տարածեք այն թարթիչներին եւ հոնքերին` արմատից մինչև ծայրերը, թողեք ներծծվի:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ: