0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy

Շարֆերի մասին

ԷԹԻՈՒՆԻ բրենդային շարֆերը հայկական բազմադարյա մշակույթի արտացոլանքն է` զուսպ և միաժամանակ ոճային գույներով: ԷԹԻՈՒՆԻ շարֆերը ստեղծվել են ՆՈՒԱՐԴ-ի կողմից՝ օգտագործելով ուրարտական, միջնադարյան հայկական զարդանախշերն ու թռչնատառերը` մոնոքրոմ գույներով: Այս շարֆերը համադրելի են դասական հագուստի հետ և կդարձնեն ձեր կերպարն առավել էլեգանտ և տարբերվող։

ETIUNI անունը ինքնին արդեն պատմություն է կրում։ Այն կապ ունի հին Էթիունի (Etiuni) մշակութային և պատմական շերտի հետ, որը գոյություն է ունեցել հազարավոր տարիներ առաջ և զբաղեցրել ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը` լինելով Հայստանի պետականության հիմքերից մեկը։

Այս գաղափարը բրենդի հիմքում է։

ETIUNI շարֆերը պարզապես աքսեսուար չեն․ դրանք մշակութային կրողներ են, որոնք միավորում են՝

պատմություն
արվեստ
ժամանակակից դիզայն

Յուրաքանչյուր շարֆ կարելի է ընկալել որպես փոքրիկ «կտավ», որտեղ հայկական մշակույթը ներկայացված է մոնոքրոմ գույների, պատկերների և կոմպոզիցիայի միջոցով` ժամանակակից մատուցմամբ։

Շնորհակալություն, որ ընտրեցիք ԷԹԻՈՒՆԻ

+