0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդՇարֆեր Քաշմիրե շարֆ Ուրարտական զարդանախշերով, կոդ 303

Քաշմիրե շարֆ Ուրարտական զարդանախշերով, կոդ 303

28900 34900 դրամ

Չափսը: 70*210 սմ
Կտորի տեսակը: քաշմիր

Քաշմիրե շարֆում պատկերված են Էրեբունի ամրոցի որմնանկարները և ուրարտական զարդանախշերը: Եթե փնտրում եք քաշմիրե տաք շարֆ, որը կլինի ձեր զգեստապահարանի ամենասիրելի աքսեսուարը, դուք այն գտել եք: Բացառիկ տաք շարֆ, նուրբ գույներով:

Նկարագրություն

Նուարդի այս շարֆը ստեղծելիս մենք ոգեշնչվել ենք Էրեբունի ամրոցի որմնանկարներից, ուրարտական զարդանախշերից, համադրելով դրանք Վան Գոգի «Ծաղկած նշենի» նկարի գույներով: Այս բացառիկ քաշմիրե շարֆը ունի նուրբ, բայց հյութեղ գույներ: Մոխրագույնի, կապույտի և բաց վարդագույնի այս գեղեցիկ համադրությունը ոչ ոքի չի թողնի անտարբեր: Եթե փնտրում եք շարֆ, որը կլինի ձեր զգեստապահարանի ամենասիրելի աքսեսուարը. դուք այն գտել եք:

Այս շարֆը պատրաստված է խիտ, բարձր որակի քաշմիրից։ Չափսը՝ 70 սմ × 210 սմ, ինչը թույլ է տալիս օգտագործել այն ամենատարբեր առիթներով` թե՛ ցուրտ եղանակին ձեր ոճը ընդգծելու համար, թե՛ առօրյայում որպես փափկության և տաքության աղբյուր։

Ի դեպ քաշմիրե այս շարֆի վրա ուրարտերեն սեպագրով գրված է ԵՐՋԱՆԻԿ ԿԻՆ:

Բաղադրություն

Բարձր կարգի քաշմիր` 70% բնական քաշմիր, 30% ֆաբրիկ քաշմիր:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:

Խնամք

Քաշմիրե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:

+