ԱՆԱՀԻՏ-ի մետաքսե շարֆերը շուկա են մուտք գործել 2024 թվականից՝ բերելով նոր շունչ և գույն հայկական աքսեսուարների աշխարհ։ Մենք ստեղծել ենք յուրահատուկ դիզայն՝ համադրելով վառ ու ներդաշնակ գույներ, որոնք ոչ միայն աչք են շոյում, այլև փոխանցում են ջերմություն, էներգիա և ինքնություն։
Մեր շարֆերն առանձնանում են իրենց գեղարվեստական մոտեցմամբ. յուրաքանչյուր նախշ պատմություն ունի՝ ներշնչված Հայաստանի բնությամբ, ծաղիկներով, ինչպես նաև հայկական գրով, գույներով ու մշակույթով։ Ունենք նաև բացառիկ շարֆեր՝ զարդարված հայկական թռչնատառերով և նրբաճաշակ, ժամանակակից դիզայնով։
Կրելով ANAHIT մետաքսե շարֆերը՝ դուք ընդգծում եք ձեր ոճը, նրբաճաշակությունը և ինքնատիպությունը։
Շարֆերը հասանելի են նաև գեղեցիկ, ճաշակով փաթեթավորմամբ՝ դարձնելով դրանք իդեալական նվեր յուրաքանչյուր տոնի և առիթի համար։
Մեր շարֆերը արտացոլում են Հայաստանի գույները, ծաղիկները: