7400 դրամ
hy
  • hy
7400 դրամ
hy
  • hy

Շատ սպասված նորույթ ԱՆԱՀԻՏԻՑ` Շիճուկ մազաթափության դեմ 88% արդյունավետությամբ

Շատ սպասված նորույթ ԱՆԱՀԻՏԻՑ🇦🇲
🔹
Ռոզմարինի եթերայուղով, կռատուկի յուղով և Վիտամին Ե-ով
🔹
ԱՆԱՀԻՏ-ի մազաթափության դեմ շիճուկը պարունակում է ռոզմարինի (հազրևեվարդի) եթերայուղ, կռատուկի (репейным масло), եղեսպակի յուղեր, Վիտամին Ե և այլ բաղադրիչներ, որոնք նպաստում են նոր մազերի աճին և պայքարում մազաթափության դեմ: Շնորհիվ բացառիկ բաղադրության` շիճուկը վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի մազերի համար` որպես մազաթափությունը կանխող և նոր մազերի աճը խթանող բարձր արդյունավետություն ունեցող միջոց:
Շիճուկի ճիշտ և պարբերական օգտագործման պարագայում 88% դեպքում առկա է տեսանելի արդյունք 2 ամսվա ընթացքում։ Էլ ավելի բարձր արդյունավետություն ստանալու համար ցանկալի է շիճուկը օգտագործել ԱՆԱՀԻՏԻ-ի մազաթափության դեմ շամպունի հետ համատեղ:
🔹
📌 Ծավալը` 30 մլ
📌 Բույրը` ռոզմարինի
📌 Արժեքը` 3480 դրամ
🔹
Ինչպես օգտագործել` անհրաժեշտ քանակությամբ շիճուկը կաթացրեք մազարմատներին և մերսող շարժումներով 10-15 րոպե տարածեք ամբողջ գլխամաշկով: Թողեք ներծծվի 2 ժամ, այնուհետև լվացեք ԱՆԱՀԻՏ-ի մազաթափության դեմ շամպունով:
Շիճուկը օգտագործեք շաբաթը 2-3 անգամ, 2-3 ամիս` նախապես լվացած գլխին:
Բաղադրություն` ռոզմարինի եթերայուղ բացված կռատուկի բազային յուղում, գերչակի յուղ, արևածաղկի յուղ, եղեսպակի յուղ, կոկոսի յուղ, Վիտամին Ե, եթերայուղերի փունջ:
🇦🇲Անահիտ՝ Հայկական խնամք
+