❤️
Գեղեցկությունը, երիտասարդությունն ու առողջ մաշկն ունեն «Նուարդ» անունը:
❤️
NUARD-ը մի պատմություն է՝ բույսերից ծնված, կնոջ ուժով ապրող, ու խնամքի արվեստի մեջ ձևավորված անհատականության։
Մենք հավատում ենք, որ գեղեցկությունը, երիտասարդությունն ու առողջ մաշկը ոչ միայն զգացողություն են, այլ կենսակերպ։ Իսկ այդ կենսակերպն ունի անուն՝ NUARD։
Մեր բնական խնամքի միջոցները ստեղծված են Հայաստանի ծաղիկներից, խոտաբույսերից, մրգերից ու հատապտուղներից։ Դրանք մշակվել են ուշադրությամբ՝ վերածվելով դեմքի, մարմնի և մազերի խնամքի նուրբ, բայց ուժեղ դաշնակիցների։
NUARD-ը ծնվեց 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ պատերազմի օրերին՝ իր հետ բերելով ոչ թե միայն խնամքի միջոցներ, այլ նաև հույս, ուժ և հավատ հայ կնոջ գեղեցիկության հայկական բնաշխարհի ուժի և մաքրության հանդեպ։
Եվ ընդամենը չորս տարի անց՝ 2024-ին, ՆՈՒԱՐԴ-ն արդեն ընդգրկված է Հայաստանի ամենահայտնի բնական խնամքի միջոցների առաջատար երեք բրենդների շարքում։
❤️
ՆՈՒԱՐԴ-ը ստեղծվել է մի պարզ, բայց անկոտրուն ցանկությամբ՝ վերադարձնել բնականը խնամքը ամենօրյա կյանք։
❤️
Մենք չենք հրաժարվել մեր արմատներից, չենք մոռացել հայկական խնամքի ավանդույթները։ Փոխարենը՝ դրանք համադրել ենք նորարար լաբորատոր տեխնոլոգիաների հետ՝ ստեղծելով բացառիկ բաղադրատոմսեր, որոնց մեջ կենդանի են Ուրարտուից ու վաղ միջնադարից եկող գիտելիքները և բնական խոտաբույսերի հմայքը և ուժը։
NUARD’s motto is HAPPY WOMAN, written in Urartian cuneiform. This word emphasizes our belief in a woman’s natural beauty, inner strength, and journey of self-discovery.
❤️
NUARD — where nature comes alive on your skin, your body feels tenderness, and your soul finds freedom.
❤️