0 AMD
en_US
  • en_US
0 AMD
en_US
  • en_US

Աչքերի շուրջ խնամք. ինչպես պահպանել մաշկի երիտասարդությունը և թարմությունը

Աչքերը մարդու դեմքի ամենահետաքրքիր և արտահայտիչ հատվածներից են։ Սակայն տարիքի հետ, ինչպես դեմքի մյուս հատվածներում, այնպես էլ աչքերի շուրջ մաշկը ենթարկվում է տարիքային փոփոխությունների։ Դրա համար կարևոր է անհատական խնամք աչքերի շուրջ մակի  համար, որպեսզի պահպանվի մաշկի առողջությունը և երիտասարդությունը։

Աչքերի շուրջ մաշկի առանձնահատկությունները

Աչքերի շուրջ մաշկը բարակ, նուրբ և զգայուն է։ Այն ավելի հեշտ է ենթարկվում արտաքին գործոնների ազդեցությանը՝ արևի ճառագայթներից, սթրեսից, քնի պակասից, սխալ սնուցումից և ծխելու ազդեցությունից։ Արդյունքում՝ հաճախ առաջանում են մուգ շրջանակներ, այտուցներ, փոքր կնճիռներ և չորություն։ Սխալ խնամքի դեպքում այս փոփոխությունները կարող են արագ առաջանալ, դրա համար անհրաժեշտ է անհատական խնամք աչքերի շուրջ մաշկին։

Աչքերի շուրջ խնամքի հիմնական քայլերը

1. Նուրբ մաքրում

Օգտագործեք աչքերի համար նախատեսված մաքրող քսուք կամ գել, որը չի գրգռում մաշկը և արդյունավետորեն հեռացնում է կոսմետիկը։ որպես շուկայում առկա լավագույն միջոց, կարող եք օգտագործել Նուարդի, դեմքը մաքրող քսուքը առանց օճառ, որը ոչ միայն մաքրում է այլ նաև խոնավացնում:

2. Խոնավեցում

Աչքերի շուրջ մաշկի խոնավացումը շատ կարևոր է։ Հիալուրոնաթթվով աչքերի շուրջ կրեմները օգնում են պահպանել մաշկի խոնավությունը, նվազեցնել մուգ շրջանակները և կանխել վաղաժամ կնճիռները։ Եթե փնտրում եք, որակյալ կրեմ տրամաբանական գնով, կարող եք դիտարկել Նուարդի այս հիալուրոնաթթվով աչքերի շուրջ կրեմը՝ որը խորը խոնավացնում և սնուցում է աչքերի շուրջ մաշկը, պայքարում է կնճիռների դեմ և նվազեցնում աչքերի շուրջ առկա սևության դեմ:

3. Նուրբ մերսում

Աչքերի շուրջ մաշկը կարելի է նուրբ մերսել մատների ծայրերով, ինչը բարելավում է արյան շրջանառությունը, նվազեցնում այտուցները և լավացնում մաշկի սնուցումը։

4. Արևապաշտպանություն

Օգտագործեք UVA և UVB ճառագայթներից պաշտպանող միջոցներ՝ կանխարգելելու համար կնճիռների և տարիքային փոփոխությունների առաջացումը։

5. Առողջ ապրելակերպ

Լավ քունը, ճիշտ սնունդը, բավարար ջրի օգտագործումը և սթրեսի վերահսկումը կարևոր են աչքերի շուրջ մաշկի համար։

Հիալուրոնաթթու՝ աչքերի շուրջ մաշկի խնամքի հիմնական բաղադրիչ

Հիալուրոնաթթուն բնական խոնավացնող նյութ է, որը օգնում է մաշկին պահպանել խոնավությունը, ավելացնում է էլաստիքը և փափկությունը։ Հիալուրոնաթթվով աչքերի շուրջ կրեմները օգնում են նվազեցնել մուգ շրջանակները, այտուցները և կնճիռները՝ մաշկը դարձնելով ավելի թարմ և երիտասարդ տեսքով։

Արդյունքներ և ակնկալիքներ

Կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է ակնկալել՝

  • Մուգ շրջանակների նվազում

  • Այտուցների մեղմացում

  • Կնճիռների նվազում

  • Մաշկի խոնավացում և թարմացում

  • Ընդհանուր տեսքի բարելավում

Հիշեցումներ աչքերի խնամքի համար

  • Օգտագործեք կրեմը մաքուր մաշկի վրա։

  • Խուսափեք կրեմի շփումից աչքերի հետ։

  • Կանոնավոր օգտագործումը՝ ամեն օր, ապահովում է լավագույն արդյունքները։

+