Պիգմենտացիայի՝ մաշկի վրա մուգ բծերի, վերացումը շատերի համար կարևոր խնդիր է։ Այս բծերը կարող են առաջանալ արևի ազդեցությունից, հորմոնալ փոփոխություններից կամ մաշկի բորբոքային վիճակներից հետո։ Ստորև՝ առավել կարևոր ֆունդամենտալ հատկությունները` միջազգային հեղինակավոր աղբյուրներից, թե ինչպես ազատվել պիգմենտացիայից և պիգմենտացիայի բծերից:
Որպես գիտականորեն աշխատող միջոց, համաշխարհային պրակտիկայում օգտագործեւմ են գլիկոլաթթու (glycolic acid)
Գլիկոլաթթուն — ալֆա‑հիդրօքսի թթու (AHA), որը մաշկային խնամքի մեջ լայնորեն օգտագործվում է որպես հզոր էքսֆոլիատոր, պիգմենտացիայի հավասարեցման և մաշկի որակի վերականգնման գործում:
Առավելություններ՝ պիգմենտացիայի դեմ
- Նվազեցնում է մելանինի ավելցուկային արտադրությունը և մաշկի երանգի անհավասարությունը՝ մաշկին տալով ավելի միատոն ու պայծառ տեսք։
- Ապահովում է մաշկի վերին շերտում մեռած բջիջների հեռացում՝ նպաստելով նոր ու առողջ բջիջների աճին։
- Խթանում է կոլագենի արտադրությունը, ինչը բարելավում է մաշկի կառուցվածքայնությունը և առաձգականությունը։
- Հակաբորբոքային հատկությունների շնորհիվ կարող է օգնել նվազեցնել post-acne բծերը։
Շուկայում առկա բազմաթիվ առաջարկներից կարելի է առանձնացնել ՆՈՒԱՐԴ-ի այս շիճուկը` «Շիճուկ 5-ը մեկում»՝ պիգմենտացիայի և ծակոտիների դեմ (30 մլ, 5900 դրամ), որը պարունակում է 9 % գլիկոլաթթու
Այս շիճուկը պարունակում է ոչ միայն 9 % գլիկոլաթթու, այլ նաև հայկական մասուրի էքստրակտ՝ որպես հակաօքսիդանտ, որը իդեալական է ակնեի հակում ունեցող և լայնացած ծակոտիներով պրոբլեմատիկ մաշկի համար։
Առավելություններն են՝
Օգտագործման ուղեցույց
Խորհուրդներ՝ գլիկոլաթթվի անվտանգ օգտագործման համար
Եզրակացություն
Գլիկոլաթթուն գիտականորեն հիմնված և արդյունավետ բաղադրիչ է պիգմենտացիայի դեմ պայքարում՝ մաշկի երանգի հավասարեցման, սպիների հեռացման գործում։ ՆՈՒԱՐԴ-ի «Շիճուկ 5-ը մեկում» — ներառում է 9 % գլիկոլաթթու և հայկական մասուրի էքստրակտ, որը նպաստում է խորը հյուսվածքային վերականգնմանը, պիգմենտացիայի վերացմանը և մաշկի որակի լավացմանը։ Այն պետք է օգտագործել, զուգորդելով ճիշտ խնամքի հետ, պարտադիր առօրյա խնամքի մեջ ներառելով արևապաշտպանը: