0 AMD
en_US
  • en_US
0 AMD
en_US
  • en_US
HomeShopAnahit Գլխամաշկի պիլինգ-սկրաբ ռոզմարինով մազաթափության եւ թեփի դեմ, նվազեցնում է գլխամաշկի յուղոտվածությունը

Գլխամաշկի պիլինգ-սկրաբ ռոզմարինով մազաթափության եւ թեփի դեմ, նվազեցնում է գլխամաշկի յուղոտվածությունը

2580 AMD

3-ը մեկում` մազաթափության եւ թեփի դեմ, նվազեցնում է գլխամաշկի յուղոտվածությունը

Description

ԱՆԱՀԻՏ-ի ռոզմարինով պիլինգ-սկրաբը ոչ միայն պայքարում է մազաթափության և թեփի դեմ, այլ նաև մաքրում է գլխամաշկը, նվազեցնում գլխամաշկի յուղոտվածությունը և խթանում նոր մազերի աճ:  Այն նախատեսված է ցանկացած տեսակի գլխամաշկի և մազերի համար։

 

ANAHIT-ի ռոզմարինով պիլինգ-սկրաբը նախատեսված է գլխամաշկի խորը մաքրման և համալիր խնամքի համար։ Այն արդյունավետորեն հեռացնում է մահացած բջիջները, ավելորդ ճարպը և այլ կուտակումները՝ նպաստելով գլխամաշկի առողջ միջավայրի պահպանմանը։ Գլխամաշկի պարբերական էքսֆոլիացիան օգնում է նվազեցնել գլխամաշկի ճարպոտության զգացողությունը, թեփը  և բարելավել մազերի խնամքի միջոցների արդյունավետությունը` նպաստելով նոր մազերի աճին։

Պիլինգ-սկրաբի ակտիվ բաղադրիչներն են՝ ծովի աղը, գերչակի յուղը, կռատուկի յուղը, ռոզմարինի էքստրակտը, եղինջի տերևները, ռոզմարինի եթերայուղը և վիտամին E-ն, որոնք գլխամաշկի առողջության համար ունեն առաջնային կարևորություն։

 

Առավելությունները

  • Խորը մաքրում է գլխամաշկը։
  • Հեռացնում է մահացած բջիջները։
  • Օգնում է նվազեցնել գլխամաշկի յուղոտվածության զգացողությունը։
  • Բարելավում է թեփի հակված գլխամաշկի որակը, զգալի նվազեցնելով թեփը։
  • Աջակցում է նոր մազերի աճին և դադարեցնում մազաթափությունը։

 

Հիմնական ակտիվ բաղադրիչներ

  • Ծովի աղ – ապահովում է գլխամաշկի նուրբ էքսֆոլիացիա, ունի ապացուցված հակաբորբոքային և հակասնկային հատկություններ։
  • Ռոզմարին – գլխամաշկի խնամքի մեջ լայնորեն կիրառվող բուսական բաղադրիչ, որը գիտականորեն ապացուցված է որպես մազաթափության դեմ պայքարող արդյունավետ միջոց:
  • Գերչակի և կռատուկի յուղեր –ունեն  սնուցում և փափկեցնող բացառիկ հատկություններ, բարելավում են գլխամաշկի որակը։
  • Եղինջ – լավացնում է գլխամաշկի արյան շրջանառությունը և որակը։
  • Վիտամին E – հակաօքսիդանտ, որը պաշտպանում է մաշկը օքսիդատիվ սթրեսից։

 

ՀԻՇԵՔ, ՈՐ

🌿Մազաթափության պարագայում այս պիլինգ սկրաբը ցանկալի է օգտագործել ԱՆԱՀԻՏ-ի մազաթափության դեմ շամպունի  & ռոզմարինով մազաթափության դեմ շիճուկի հետ համատեղ:
🌿Թեփի դեմ պայքարում այս պիլինգ սկրաբը ցանկալի է օգտագործել Անահիտի թեփի դեմ շամպունի հետ համատեղ
🌿Յուղոտ մազերի և գլխամաշկի դեպքում այս պիլինգ սկրաբը ցանկալի է օգտագործել Անահիտի յուղոտ մազզերի համար նախատեսված շամպունի հետ համատեղ

 

Ծավալը` 70 գ

Ingredients

Ծովի աղ, գերչակի, կրատուկի յուղ, ռոզմարին, եղինջ, ռոզմարինի եթերայուղ, վիտամին Ե, բութիլ հիդրոքսիանիզոլ BHA

Contraindications: Individual intolerance to any of the ingredients. Perform a patch test on a small area of skin before use.

How to use

Վերցրեք մի փոքր քանակություն և կիրառեք թաց գլխամաշկին, մերսեք 2–3 րոպե այնուհետ լվացեք՝  մազափաթության դեպքում օգտագործելով Անահիտի մազաթափության դեմ շիճուկըԱՆԱՀԻՏ-ի մազաթափության դեմ շամպուն-ը, թեփի դեպքում Անահիտի թեփի դեմ շամպունը, յուղոտ մազերի դեպքում Անահիտի յուղոտ մազերի համար նախատեսված շամպունը։

Օգտագործեք շաբաթը 1- 2 անգամ:

 

+