ՄԻՀՐ` բնական խնամք տղամարդկանց համար
ՄԻՀՐ-ը բնական խնամքի միջոցների ապրանքանիշ է տղամարդկանց համար՝ ստեղծված հատուկ իրենց կարիքներին, էներգիային ու կերպարին համապատասխան։ Մեր միջոցները պատրաստված են Հայաստանում բարձրորակ բնական բաղադրիչներից՝ ծաղիկների, մրգերի, բույսերի հիմքերով։
ՄԻՀՐ-ը շուկա է մտել 2023-ին՝ որպես ՆՈՒԱՐԴ ապրանքանիշի տղամարդկանց տեսականու ուժեղ ենթաբրենդ։ Այն առաջարկում է հզոր, արդյունավետ խնամքի միջոցներ՝ բարձր որակով՝ առանց վնասակար նյութերի:
Տղամարդու խնամքը կարող է և պետք է լինի պարզ և բնական։
Հենց այդ պատճառով ստեղծվել է ՄԻՀՐ-ը։
Մեր տեսականին ներառում է՝
🟥 Դեմքի, մարմնի, մազերի և մորուքի խնամքի միջոցներ
🟥 Խնամքով ձևավորված նվեր հավաքածուներ, որոնք կատարյալ լուծում են նվերի ընտրության հարցում
ՄԻՀՐ-ի հավաքածուները՝ ոճային փաթեթավորմամբ, ժամանակակից ձևավորմամբ ու բարձր որակով, հանդիսանում են գործնական և տպավորիչ նվեր ցանկացած առիթի՝ ծննդյան, տոնի կամ պարզապես հոգ տանելու համար։
🟥 ՄԻՀՐ-ի կարգախոսն է՝ «ՏԻՐԱԿԱԼ» (գրված ՈՒՐԱՐՏԵՐԵՆ սեպագիրով)՝ որպես ուժի, հստակության և ներքին կայունության խորհրդանիշ։
Միհրի հենասյուններն են`
🔴 Բնական բաղադրիչները
🔴 Բացառիկ դիզայնը
🔴 Օգտագործման արդյունավետությունը
🇦🇲 Հայկական լինելը՝ այն պատրաստված է Հայաստանում
ՄԻՀՐ-ը ոչ միայն խնամք է, այլ ընտրություն՝ ուժեղ, նպատակասլաց և հաստատակամ տղամարդու համար։
Նա, ով գիտի՝ ինչ է ուզում և ոնց հասնել նպատակներին։

«ՄԻՀՐ»-ը ստեղծելիս մեզ առաջնորդում էր մեր օրերում տղամարդկանց համար որակյալ և բնական խնամքի միջոցներ ստեղծելու ձգտումը:
