0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy

Ինչպես ընտրել արևապաշտպան: Բոլոր հարցերի պատասխանները

Գաղտնիք չէ, որ հատկապես ամռանը և հանգստի գնալիս արևապաշտպան միջոցը դառնում է անհրաժեշտություն։ Սակայն այս թեմայի շուրջ դեռ շատ հարցեր կան, որոնց պատասխանները բոլորը չէ, որ գիտեն։ Բացի այդ, խանութներում ներկայացված է արևապաշտպան միջոցների լայն տեսականի։ Այս հոդվածում, մասնագետի օգնությամբ, կպարզենք կարևոր հարցերի պատասխանները՝ օգնելով ձեզ կատարել ճիշտ ընտրություն։

 

Ի՞նչ է SPF-ը

SPF-ը (Sun Protection Factor — արևից պաշտպանության գործակից) ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է միջոցը պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ SPF-ի արժեքը կարող է լինել՝

ցածր (SPF 6–12),
միջին (SPF 15, 20, 25),
բարձր (SPF 30, 40, 50 և 55)։

Ճիշտ ընտրությունը կախված է մաշկի տեսակից, ֆոտոտիպից և արևի տակ գտնվելու ժամանակահատվածից։ Նուարդի արևապաշտապնները պարունակում են, SPF 30 և SPF 55, այսինքն բարձր կարգի արևապաշտպաններ են:

 

UVA և UVB ճառագայթներ — ի՞նչ տարբերություն կա

Փաթեթների վրա հաճախ նշված է՝ «պաշտպանում է UVA/UVB ճառագայթներից»։ UVA և UVB-ն ուլտրամանուշակագույն ճառագայթներ են՝ α (UVA) և β (UVB) տիպի։

UVB ճառագայթները ներգործում են մաշկի վերին շերտի վրա՝ առաջացնելով արևայրուք և նույնիսկ այրվածքներ։
UVA ճառագայթները ավելի խորը ներթափանցում են՝ հասնելով դերմիս։ Դրանք կապված են մաշկի վաղաժամ ծերացման, ալերգիկ ռեակցիաների և մաշկի քաղցկեղի ռիսկի հետ։

Որպեսզի միջոցը ապահովի ամբողջական պաշտպանություն, փաթեթավորման վրա պետք է նշված լինի UVA նշանը կամ broad spectrum (լայն սպեկտրի պաշտպանություն) բառերը։

 

SPF 30-ն ու SPF 50-ը նույնն են արդյո՞ք

Չնայած երկուսն էլ ապահովում են բարձր մակարդակի պաշտպանություն, տարբերությունը կա․

SPF 30-ը արգելափակում է մոտ 96.7% UVB ճառագայթներից,
SPF 50-ը՝ մոտ 98%։

Բացի այդ, SPF 30-ը թույլ է տալիս մաշկին բնականորեն արձագանքել արևին՝ արտադրելով մելանին, որն ապահովում է թեթև արևայրուք։ Իսկ SPF 50-ը գրեթե ամբողջությամբ արգելափակում է արևի ազդեցությունը։

 

Ինչպե՞ս կիրառել արևապաշտպան միջոցը

Կիրառել մաքուր և չոր մաշկի վրա՝ արևի տակ դուրս գալուց 15–20 րոպե առաջ։ Բաշխել հավասարաչափ՝ չմոռանալով ականջների, ոտքերի վերևի մասի, վզիկի և ուսերի մասին։ Սպրեյի ձևաչափը կարելի է կիրառել նաև դիմահարդարման վրայից՝ թարմացման համար։ Ապահով լինելու համար քսուքից անհրաժեշտ է մոտավորապես մեկ ափի չափ ֆիզիկական ֆիլտրերի դեպքում։ Խորհուրդ․ մի խառնեք տարբեր SPF-ով միջոցներ՝ արդյունքը չի մեծանա։ Խոնավացնող և արևապաշտպան միջոցները նույնպես պետք չէ միաժամանակ խառնել։

 

Ֆիզիկական և քիմիական ֆիլտրեր — ի՞նչ տարբերություն կա

Ֆիզիկական ֆիլտրերը (ցինկի օքսիդ, տիտանի երկօքսիդ) արտացոլում են ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Մնում են մաշկի մակերեսին և գործում անմիջապես։
Քիմիական ֆիլտրերը ներծծում են ճառագայթները և վերածում անվնաս էներգիայի։ Աշխատում են ներթափանցելով մաշկի վերին շերտեր։

Ֆիզիկական ֆիլտրերը հաճախ ավելի հարմար են զգայուն մաշկ ունեցողների համար, սակայն նրանք ավելի հեշտ են լվացվում։

 

Ֆիլտրերը վնասակա՞ր են

Ընդհանուր առմամբ՝ ոչ։ Սակայն որոշ ֆիլտրեր կամ բաղադրիչներ կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա։ Ուստի նախընտրելի է նախապես փորձարկել արտադրանքը՝ քսելով ձեռքի կամ ականջի հետևի հատվածում։ Հիպոալերգեն միջոցներում պոտենցիալ ալերգենները նվազագույնի են հասցված, բայց դա ևս չի բացառում անհատական ռեակցիայի հավանականությունը։

 

Արդյո՞ք արևը բուժում է ակնեն

Արևից հետո ակնեի կրճատման զգացումը հաճախ խաբուսիկ է։ Արևի ազդեցությամբ մաշկի վերին շերտը խտանում է, և պզուկները կարծես անհետանում են։ Սակայն սա ժամանակավոր է. որոշ ժամանակ անց պզուկներն ավելի ինտենսիվ կարող են վերադառնալ։

Ինչպե՞ս ընտրել արևապաշտպան միջոցը ըստ մաշկի տիպի

Բաց մաշկ (արագ կարմրող, կոմբինացված կամ նորմալ) – SPF 30 և ավելի բարձր, օրինակ ՆՈՒԱՐԴ-ը ունի ցերեկային կրեմ նորմալ ր կոմբինացված մաշկի համար, որը արևապաշտապն է, խոնավացնող և պայքարում է կնճիռների դեմ
Արևային ալերգիա ունեցողներ – SPF 50 կամ 55, օրինակ ՆՈՒԱՐԴ-ը ունի արևապաշտպան և խոնավացնող կրեմ SPF 55 ցուցիչով ժամանակակից ֆիլտրերով որը և արևապաշտապն էև  խոնավացնող
Չոր մաշկ – բաղադրության մեջ նռան էքստրակտ և կորիզայուղ կամ այլ բաղադրիչներ հենց չոր մաշկի համար, օրինակ ՆՈՒԱՐԴ-ը ունի ցերեկային կրեմ հենց չոր մաշկի համար, որը արևապաշտապն է, խոնավացնող և պայքարում է կնճիռների դեմ
Յուղոտ մաշկ – թեթև կառուցվածք, օրինակ ՆՈՒԱՐԴ-ը ունի ցերեկային կրեմ հենց յուղոտ մաշկի համար, որը արևապաշտապն է, խոնավացնող և պայքարում է կնճիռների դեմ

 

Մուգ մաշկը պետք չէ՞ պաշտպանել

Չնայած մուգ մաշկը բնականաբար պարունակում է ավելի շատ մելանին՝ ապահովելով որոշակի պաշտպանություն, այնուամենայնիվ երկարատև արևի ազդեցության դեպքում անհրաժեշտ է պաշտպանություն։ Օրինակ՝ լողափ գնալիս խորհուրդ է տրվում օգտագործել գոնե SPF 20։

 

Արևապաշտպան միջոցը նվազեցնո՞ւմ է վիտամին D-ի արտադրությունը

Ո՛չ։ Վիտամին D-ի սինթեզի համար անհրաժեշտ է արևի շատ փոքր քանակ։ 10 րոպեով բաց հատվածները (օրինակ՝ ափերը) արևի տակ պահելը բավարար է օրգանիզմի վիտամին D-ի պահանջը բավարարելու համար։

+