0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy

Խնամքի միջոցների մասին

Պատմություն 

❤️

Գեղեցկությունը, երիտասարդությունն ու առողջ մաշկն ունեն «Նուարդ» անունը:

❤️

ՆՈՒԱՐԴ-ը մի պատմություն է՝ բույսերից ծնված, կնոջ ուժով ապրող, ու խնամքի արվեստի մեջ ձևավորված անհատականության։


Մենք հավատում ենք, որ գեղեցկությունը, երիտասարդությունն ու առողջ մաշկը ոչ միայն զգացողություն են, այլ կենսակերպ։ Իսկ այդ կենսակերպն ունի անուն՝ ՆՈՒԱՐԴ։

Մեր բնական խնամքի միջոցները ստեղծված են Հայաստանի ծաղիկներից, խոտաբույսերից, մրգերից ու հատապտուղներից։ Դրանք մշակվել են ուշադրությամբ՝ վերածվելով դեմքի, մարմնի և մազերի խնամքի նուրբ, բայց ուժեղ դաշնակիցների։

ՆՈՒԱՐԴ-ը ծնվեց 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ պատերազմի օրերին՝ իր հետ բերելով ոչ թե միայն խնամքի միջոցներ, այլ նաև հույս, ուժ և հավատ հայ կնոջ գեղեցիկության հայկական բնաշխարհի ուժի և մաքրության հանդեպ։

Եվ ընդամենը չորս տարի անց՝ 2024-ին, ՆՈՒԱՐԴ-ն արդեն ընդգրկված է Հայաստանի ամենահայտնի բնական խնամքի միջոցների առաջատար երեք բրենդների շարքում։

 

Առաքելություն

❤️

ՆՈՒԱՐԴ-ը ստեղծվել է մի պարզ, բայց անկոտրուն ցանկությամբ՝ վերադարձնել բնականը խնամքը ամենօրյա կյանք։

❤️
Մենք չենք հրաժարվել մեր արմատներից, չենք մոռացել հայկական խնամքի ավանդույթները։ Փոխարենը՝ դրանք համադրել ենք նորարար լաբորատոր տեխնոլոգիաների հետ՝ ստեղծելով բացառիկ բաղադրատոմսեր, որոնց մեջ կենդանի են Ուրարտուից ու վաղ միջնադարից եկող գիտելիքները և բնական խոտաբույսերի հմայքը և ուժը։

 

ՆՈՒԱՐԴ-ի կարգախոսն է ԵՐՋԱՆԻԿ ԿԻՆ,  որը գրված է ՈՒՐԱՐՏԵՐԵՆ սեպագիր: Այդ խոսքն ընդգծում է մեր վստահությունը կնոջ բնածին գեղեցկության, ներքին ուժի ու ինքնաճանաչման ուղու հանդեպ։

❤️

ՆՈՒԱՐԴ-ը խնամք է, որը տալիս է մաշկին բնական շունչ, մարմնին նրբություն, իսկ կնոջը՝ ինքնարտահայտման հնարավորություն։

❤️

 

+