ՆՈՒԱՐԴ-ի մոմի անուշ բույրը տարածվելով ձեր տանը՝ ձեր շուրջը կստեղծի դրական էներգիա
Գիպսե տարայով եւ փայտե ֆիթիլով ՆՈՒԱՐԴ-ի ձեռագործ մոմը պատրաստված է 50% սոյայի ոսկից, 50% այլ մոմերի խառնուրդից, օծանելիքից եւ բարձրորակ եթերայուղերից: Բույրերի վառ համադրությամբ աչքի ընկնող ՆՈՒԱՐԴ-ի մոմի անուշ բույրը տարածվելով ձեր տանը՝ ձեր շուրջը կստեղծի դրական էներգիա, կառաջացնի հարմարավետության զգացում: Ծաղիկների, հատապտուղների և մրգերի բույրով այս մոմն ընդամենը 1-2 ժամում սենյակը կլցնի դյութիչ բույրով: Մոմի բույրը տարածվում է նույնիսկ բացված կափարիչի դեպքում՝ անգամ առանց մոմը վառելու:
Մոմի ծավալը 120 մլ է, այրման տեւողությունը՝ շուրջ 30-35 ժամ:
50% բուսական սոյայի ոսկ, 50% այլ մոմերի խառնուրդ, փայտե ֆիթիլ, եթերայուղերի խառնուրդ, օծանելիք:
Բացեք կափարիչը և վառեք մոմը նվազագույնը 1-2 ժամ, թույլ տվեք որպեսզի մակերեսը լիարժեք հալվի, ինչից հետո կարող եք մարել այն: