Խոնավացնող եւ երիտասարդացնող
ՆՈՒԱՐԴ-ի այս խոնավացնող կրեմը նախատեսված է դեկոլտեի հատվածի, պարանոցի և ձեռքերի համար, այն պարունակում է դեղձի կորիզայուղ, չիչխանի կորիզայուղ, կոլագեն, որոնք ունեն խոնավացնող, երիտասարդացնող և վերականգնող գերազանց հատկություններ: Կրեմում առկա չիչխանի յուղն ունի մաշկը պաշտպանող և վերականգնող բացառիկ հատկություն, այն հարուստ է վիտամին E-ով: Դեղձի կորիզայուղը սնուցում և թարմացնում են մաշկը` տալով թավշյա փափկություն: Կոլագենը մաշկի համար կարևորագույն սպիտակուց է, որը պատասխանատու է վերջինիս երիտասարդության և առողջության, հետևաբար նաև գեղեցկության համար։
Այն նախատեսված է ցանկացած տիպի մաշկի համար և պարբերաբար օգտագործման դեպքում զգալի խոնավացնում է և ձգում է մաշկը` պարանոցի, դեկոլտեի հատվածում, փափկացնում է ձեռքերը սնուցելով անհրաժեշտ վիտամիններով` անուշահամ բույր հաղորդելով մաշկին:
Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:
100 մլ
Մաքրազերծված ջուր, կրեմային հիմք (mineral oil, glyceryl stearate, cetostearyl alcohol, ceteareth-20,ceteareth-12, cetyl palmitate, glycerin, phenoxyethanol, parabens, propylene glycol, peg-40 hydrogenate castor oil, triethanolamine), hydrolyzed collagen, դեղձի կորիզայուղ, չիչխանի կորիզայուղ, դեղձի բնական հոտորակիչ:
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Վերցրեք կրեմի մի փոքր քանակություն և նրբորեն մերսող շարժումներով տարածեք ձեռքերին և պարանոցին: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին: