0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդԽնամքի միջոցներԴեմքի խնամքԱչքերի շուրջ խնամք Դեմքը մաքրող քսուք` առանց օճառ, ամբողջ դեմք և աչքերի շուրջ

Դեմքը մաքրող քսուք` առանց օճառ, ամբողջ դեմք և աչքերի շուրջ

3780 4300 դրամ

Մաքրում է և խոնավացնում` առանց օճառ

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի դեմքը մաքրող քսուքը պատրաստված է նռան, խաղողի, մասուրի, դեղձի, չիչխանի կորիզայուղերից և նախատեսված է ցանկացած տիպի մաշկի համար` որպես դեմքը մաքրող, խոնավացնող և խնամող գերազանց միջոց: Այն կարող եք օգտագործել ինչպես շպարից, այնպես էլ առօրյայում դեմքը փոշուց և կեղտից մաքրելու համար: Քսուքը վստահ կարող եք օգտագործել ինչպես աչքերի շուրջ, այնպես էլ ամենանուրբ մաշկի համար: Այն չի պարունակում օճառ և հատկապես արդյունավետ է չոր մաշկի համար:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

Բաղադրություն

Մաքրազերծված ջուր, կրեմային հիմք (cetylstearyl alcohol, liquid paraffin, ceteth-5, ceteareth-7,propylenglycole, phenoxy-ethanol, parabens) նռան կորիզայուղ, խաղողի կորիզայուղ, չիչխանի կորիզայուղ, դեղձի կորիզայուղ, մասուրի կորիզայուղ, բնական հոտավորիչ:

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Լցնել մի փոքր քանա-կություն բամբակյա բարձիկին կամ ափի մեջ, մաքրել դեմքը քսուքով, այնուհետև, ըստ ցանկության կարող եք դեմքը լվանալ ջրով:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին:

+