0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդ Դեմքի ցերեկային կրեմ չոր մաշկի համար` խոնավացնող, երիտասարդացնող և արևապաշտպան` SPF 30+

Դեմքի ցերեկային կրեմ չոր մաշկի համար` խոնավացնող, երիտասարդացնող և արևապաշտպան` SPF 30+

4980 5900 դրամ

Դեմքի մաշկի տիպը: Չոր

Խոնավացնող, երիտասարդացնող և արևապաշտպան` SPF 30+, չոր մաշկի համար

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի դեմքի ցերեկային կրեմը չոր մաշկի համար պատրաստված է նռան կճեպի, բույսերի էքստրակտներից, ինչպես նաև պտուղների յուղերից: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել դեմքի չոր մաշկի համար, որպես մաշկը խոնավացնող, երիտասարդացնող և արևապաշտպան (SPF 30+) քսուք, ինչպես նաև շպարվելուց առաջ մաշկը խոնավ-ացնելու համար` որպես դիմահարդարման հիմք: Նռան կճեպի, երիցուկի, հիրիկի արմատի էքստրակտները և բրնձի թեփուկների յուղը խորը խոնավացնում են չոր մաշկը` վերականգնելով նրա առաձգականությունը:

Կրեմը նաև գերազանց դիամհարդարման բազա է: Այն զգալիորեն փափկացնում է մաշկը, ինչպես նաև հարթեցնում չոր մաշկին բնորոշ միկրոկնճիռները և վաղահաս ծերացման այլ նշանները:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:

Բաղադրություն

Ջուր, նռան կճեպի էքստրակտ, երիցուկի էքստրակտ, հիրիկի արմատի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, կակաչի յուղ, բամբակի սերմերի յուղ, շի ծառի յուղ, մակադամիայի յուղ, բրնձի թեփուկների յուղ, բնական էմուլգատոր` պոլավաքս, բնական գլիցերին, դ պանթենոլ, ցինկի օքսիդ, տիտանիումի դիոքսիդ, տալկ, վիտամին Ե, օժանդակ նյութեր, եթեր յուղերի խառնուրդ։

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Վերցրեք կրեմի մի փոքր քանակություն և նրբորեն տարածեք դեմքին: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր` առավոտյան: Կրեմը նաև գերազանց դիամհարդարման բազա է:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ:

+