0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդԽնամքի միջոցներԴեմքի խնամք Դեմքի ցերեկային կրեմ յուղոտ մաշկի համար` խոնավացնող, երիտասարդացնող և արևապաշտպան` SPF 30+

Դեմքի ցերեկային կրեմ յուղոտ մաշկի համար` խոնավացնող, երիտասարդացնող և արևապաշտպան` SPF 30+

4980 5900 դրամ

Դեմքի մաշկի տիպը: Յուղոտ

Խոնավացնող, երիտասարդացնող և արևապաշտպան` SPF 30+`յուղոտ մաշկի համար

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի դեմքի ցերեկային կրեմը յուղոտ մաշկի համար պատրաստված է հատապտուղների էքստրակտից, ինչպես նաև ծաղիկների, պտուղների և բույսերի յուղերից: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել դեմքի յուղոտ մաշկի համար, որպես մաշկը խոնավացնող, երիտասարդացնող և արևապաշտպան (SPF 30+) քսուք, ինչպես նաև շպարվելուց առաջ մաշկը խոնավացնելու համար` որպես դիմահարդարման հիմք:

Կրեմը զգալիորեն խոնավացնում է յուղոտ մաշկը` պահպանելով նրա առաձգականությունը, ունի ամրացնող հատկություն, ինչպես նաև պաշտպանում է մաշկը ծերացման առաջին նշաններից: Կրեմը նաև գերազանց դիամհարդարման բազա է:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:

Բաղադրություն

Ջուր, ազնվամորու տերևների էքստրակտ, մոշի էքստրակտ, լորամրգի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, ժոժոբայի յուղ, կակաչի յուղ, ցորենի ծլի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, բնական էմուլգատոր` պոլավաքս, բնական գլիցերին, դ պանթենոլ, ցինկի օքսիդ, տիտանիումի դիոքսիդ, տալկ, օժանդակ նյութեր, եթեր յուղերի խառնուրդ։

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Վերցրեք կրեմի մի փոքր քանակություն և նրբորեն տարածեք դեմքին: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր` առավոտյան: Կրեմը նաև գերազանց դիամհարդարման բազա է:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ:

+