5900 դրամ
hy
  • hy
5900 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդ Դեմքի գիշերային կրեմ` սնուցող, երիտասարդացնող և խոնավացնող` դաշտային ծաղիկներից

Դեմքի գիշերային կրեմ` սնուցող, երիտասարդացնող և խոնավացնող` դաշտային ծաղիկներից

5900 դրամ

Դեմքի մաշկի տիպը: Յուղոտ Նորմալ կամ կոմբինացված Չոր Ցանկացած տիպի մաշկի համար

Սնուցող, խոնավացնող, երիտասարդացնող

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի դեմքի գիշերային կրեմը պատրաստված է հայկական դաշտային ծաղիկների էքստրակտից, ինչպես նաև մրգերի կորիզայուղերից: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար, որպես մաշկը խոնավացնող, սնուցող և երիտասարդացնող քսուք:Գիշերային կրեմը սնուցելով և խանավացնելով մաշկը պահպանում է այն վաղահաս ծերացման առաջին նշաններից, հարթեցնում միկրոկնճիռները` տալիս առաձգականություն և փափկություն:

Կրեմում օգտագործվող երիցուկի էքստրակտը վերացնում է գրգռվածությունը, իսկ հիրիկի արմատի էքստրակտն ապահովում է փափկացնող ազդեցություն: Ուրցի էքստրակտը նպաստում է բորբոքային պրոցեսների լավացմանը: Մասուրի էքստրակտը հանգստացնում է և վերադարձնում  մաշկի էլաստիկությունը: Նշի կորիզի, կոկոսի ու շի ծառի յուղերն ունեն խոնավացնող, սնուցող, փափկացնող, ամրացնող, հանգստացնող, երիտասարդացնող հատկություններ, էականորեն պաշտպանում են մաշկը ծերացման առաջին նշաններից:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:

Բաղադրություն

Ջուր, հիրիկի արմատի էքստրակտ, երիցուկի էքստրակտ, ուրցի էքստրակտ, մասուրի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, դեղձի կորիզի յուղ, կակաչի յուղ, ցորենի ծլի յուղ, շի ծառի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, պոլավաքս, բնական գլիցերին, գերմանոն, դ պանթենոլ, եթեր յուղերի խառնուրդ։

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Վերցրեք կրեմի մի փոքր քանակություն և նրբորեն տարածեք դեմքին: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր երեկոյան՝ քնելուց առաջ:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ:

+