43400 դրամ
hy
  • hy
43400 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՄիհր Դեմքի քսուք խոնավացնող, ձգող և հանգստացնող

Դեմքի քսուք խոնավացնող, ձգող և հանգստացնող

4300 դրամ

Օգտագործեք այս քսուքը առօրյայում՝ մաշկը խոնավացնելու, սնուցելու և թարմ տեսք հաղորդելու համար։

Նկարագրություն
Դեմքի խոնավացնող քսուք՝ հայկական ժենշեն, վաղենակ և հիալուրոնաթթու
  •      խոնավացնող
  •      հանգստացնող
  •      ձգող
ՄԻՀՐ-ի այս քսուքը զգալի խոնավացնում է մաշկը, ունի հանգստացնող և ձգող բացառիկ հատկություններ, այն պատրաստված է բնական բաղադրամասերից և նախատեսված է տղամարդկանց համար: Տղամարդիկ այս քսուքը կարող են օգտագործել ինչպես սափրվելուց հետո մաշկը հանգստացնելու համար, այնպես էլ առօրյայում, դեմքի խոնավացման, սնուցման և ձգման համար: Քսուքում առկա հիալուրոնաթթուն աշխարհում համարվում է համար մեկ խոնավացնող նյութը: Օգտագործեք այն առօրյայում՝ մաշկը խոնավացնելու, սնուցելու և թարմ տեսք հաղորդելու համար։
50 մլ
Բաղադրություն

Ջուր, վաղենակի էքստրակտ, երիցուկի էքստրակտ, հայկական ժենշենի էքստրակտ, նշի յուղ, շի ծառի յուղ, մանգոյի յուղ, կանեփի յուղ, արմավի յուղ, լանետտե վաքս, գլիցերին, պրոպիլեն գլիկոլ, նատրիումի լակտատ, վիտամին Ե, դ պանթենոլ, գերմանոն, հիալուրոնաթթու, հոտավորիչ:

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Վերցրեք քսուքի մի փոքր քանակություն և նրբորեն տարածեք դեմքին: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՄԻՀՐ-ի այլ խնամքի միջոցների հետ միասին:

+