Մաքրող, խոնովացնող և թարմացնող
ՆՈՒԱՐԴ-ի հատապտղային կրեմ-սկրաբը պատրաստված է բնական բաղադրամասերից: Իր բնական բաղադրության շնորհիվ այն նախատեսված է ցանկացած տեսակի մաշկի համար: Ելակի և ազնվամորու սերմերը, նշի կեղևը նրբորեն կհեռացնեն մաշկի մահացած բջիջները, կվերացնեն փոշու և շպարի մնացորդները` բնական փայլ հաղորդելով մաշկին:
Կրեմ-սկրաբը նաև խոնավացնում և սնուցում է մաշկը` պաշտպանելով այն վաղահաս ծերությունից` տալով առաձգականություն և թարմություն:
Այն հանդիսանում է բնական պիլինգ:
50մլ
Ջուր, ազնվամորու տերևների էքստրակտ, մոշի էքստ-րակտ, լորամրգի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, կակաչի յուղ, շի ծառի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, բնական գլիցերին, ելակի սերմ, ազնվամորու սերմ, նշի կեղև, օժանդակ նյութեր, եթեր յուղերի խառնուրդ։
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Օգտագործեք սկրաբը նախապեսմաքրված մաշկին (ցանկալի է ՆՈՒԱՐԴ-իկոսմետիկ մաքրման միջոցներով): Ափի մեջ վերցրեք մի փոքր սկրաբ և նրբորեն մերսեք դեմքին, 5-10 րոպե հետո լվացեք այն: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին:
Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 2-3 անգամ: