0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy

Դեմքի կրեմ սկրաբ դաշտային ծաղիկներից

2960 3300 դրամ

Մաքրող, խոնովացնող և հանգստացնող

Նկարագրություն

Մաքրող խոնավացնող և հանգստացնող

ՆՈՒԱՐԴ-ի կրեմ-սկրաբը պատրաստված է հայկական դաշտային ծաղիկների էքստրակտից, սալորի և նշի կեղևից և պտուղների յուղերից: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար: Դաշտային ծաղիկների էքստրակտը, սալորի և նշի կեղևը նրբորեն կհեռացնեն մաշկի մահացած բջիջները, կվերացնեն փոշու և շպարի մնացորդները` բնական փայլ հաղորդելով մաշկին: Կրեմ-սկրաբը նաև խոնավացնում, ձգում և սնուցում է մաշկը` հանգստացնելով ու պաշտպանելով այն վաղահաս ծերությունից: Այն հանդիսանում է բնական պիլինգ:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

50մլ

Բաղադրություն

Ջուր, երիցուկի էքստրակտ, ուրցի էքստրակտ, մասուրի էքստրակտ, հիրիկի արմատի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, կակաչի յուղ, շի ծառի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, բնական գլիցե-րին, օժանդակ նյութեր, սալորի կեղև, նշի կեղև, եթեր յուղերի խառնուրդ։

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Օգտագործեք սկրաբը նախապեսմաքրված մաշկին (ցանկալի է ՆՈՒԱՐԴ-իկոսմետիկ մաքրման միջոցներով): Ափի մեջ վերցրեք մի փոքր սկրաբ և նրբորեն մերսեք դեմքին, 5-10 րոպե հետո լվացեք այն: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին:

Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 2-3 անգամ:

+