0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդ Դեմքի խոնավացնող կրեմ, 100 մլ

Դեմքի խոնավացնող կրեմ, 100 մլ

4900 դրամ

Դեմքի խոնավացնող կրեմ մեծ տարրայով` 100 մլ

Նկարագրություն

Այն պատրաստված է նռան, խաղողի, չիչխանի, դեղձի կորիզայուղերից և այլ բնական բաղադրիչներից, ինչի շնորհիվ այն կարող եք օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար`

  1.      Այս կրեմը կանանց համար գերազանց միջոց է շպարվելուց առաջ մաշկը խոնավացնելու համար,
  2.      ինչպես նաև, առօրյայում, որպես դեմքը խոնավացնող բնական կրեմ:

Կրեմում առկա նռան կորիզայուղը հրաշալիորեն պայքարում է մաշկի գրգռվածության դեմ, այն փափկացնում ու խոնավացնում է մաշկը՝ ստեղծելով հարթ, պաշտպանիչ շերտ:  Խաղողի կորիզի յուղը կանխարգելում է մաշկի չափից ավելի յուղոտումը, նեղացնում է մաշկի ծակոտիները, ամրապնդում նրա պաշտպանիչ հատկությունները: Չիչխանի յուղն ունի մաշկը պաշտպանող և վերականգնող բացառիկ հատկություն, այն հարուստ է վիտամին E-ով: Մասուրի կորիզայուղը պարունակում է չհագեցած ճարպաթթուներ,  որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և զգալիորեն դանդաղեցնում մաշկի ծերացումը: Դեղձի և ծիրանի կորիզայուղերը սնուցում և թարմացնում են մաշկը` տալով թավշյա փափկություն:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

Բաղադրություն

Ջուր, նշի յուղ, ծիրանի յուղ, խաղողի յուղ, չիչխանի յուղ, նռան կորիզայուղ, մասուրի յուղ, լանետտե վաքս, գլիցերին, պրեպիլեն գլիկոլ, գերմանոն, վիտամին Ե, եթեր յուղեր, հոտավորիչ:

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Վերցրեք կրեմի մի փոքր քանակություն և նրբորեն տարածեք դեմքին կամ պարանոցին: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ:

+