Աչքերի շուրջ եւ դեմքի ցանկացած տիպի մաշկի համար, խոնավացնող և ձգող
ԱՆԱՀԻՏ-ի խոնավացնող շիճուկը պարունակում է կանաչ թեյի էքստրակտ, երիցուկի էքստրակտ և հիալուրոնաթթու:
Կանաչ թեյի էքստրակտը և հիալուրոնաթթուն լավագույն խոնավացնող նյութերից են: Նրանք խոնավացնում են մաշկը և զգալի փափկացնում այն: Իր բաղադրիչների շնորհիվ շիճուկը կարող եք օգտագործել ամեն օր, ցանկացած տիպի մաշկի համար` ինչպես աչքերի շուրջ, այնպես էլ ամբողջ դեմքին:
Այն 100% բուսական է:
30 մլ
Ջուր, կանաչ թեյի էքստրակտ, երիցուկի էքստրակտ, նշի կորիզայուղ, բրինձի թեփուկների յուղ, ցետեարիլ սպիրտ, կալիումի ցետիլ ֆոսֆատ, գլիցերին, Դ պանթենոլ, հիալուրոնաթթու, կոֆեին, ազելաինաթթու, ֆենոքսիէթանոլ, կալիումի սորբաթ, բնական գունավորիչ, հոտավորիչ:
Հակացուցումներ՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ: Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածին:
Առավոտյան և երեկո-յան մի քանի կաթիլ շիճուկը կաթեցրեք դեմքի մաքուր մաշկին, այնուհետև նրբորեն մերսեք և թողեք ներծծվի: Այս շիճուկը նաև գերազանց միջոց է շպարվելուց առաջ մաշկը խոնավաց-նելու համար` որպես դիմահարդարման հիմք:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալիէ կիրառել ԱՆԱՀԻՏ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին: