24040 դրամ
hy
  • hy
24040 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդԽնամքի միջոցներԴեմքի խնամքՇիճուկներ Հակատարիքային շիճուկ 4 էքստրակտներից, 30+ տարիքի

Հակատարիքային շիճուկ 4 էքստրակտներից, 30+ տարիքի

12900 դրամ

Դեմքի մաշկի տիպը: Յուղոտ Նորմալ կամ կոմբինացված Չոր Ցանկացած տիպի մաշկի համար

Երիտասարդացնող շիճուկ 30-ից բարձր տարիքի համար, նաև դիմահարդարման հիմք

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի այս երիտասարդացնող շիճուկը պատրաստված է հիրիկի արմատի, երիցուկի, ուրցի, մասուրի էքստրակտներից, հիալուրոնաթթվից և այլ բաղադրամասերից` բացառիկ համադրությամբ: Հայկական դաշտային ծաղիկների էքստրակտները ամրացնում են մաշկի հյուսվածքները, հարթեցնում կնճիռները, վերականգնում, սնուցում և երիտասարդացնում են մաշկը, իսկ հիալուրոնաթթուն խորը խոնավացնում է: Իր բնական բաղադրիչների շնորհիվ նախատեսված է ցանկացած տիպի մաշկի համար` ինչպես աչքերի շուրջ, այնպես էլ ամբողջ դեմքին, որպես խոնավացնող, երիտասարդացնող խնամքի միջոց, ինչպես նաև դիմահարդարման հիմք:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

30 մլ

Բաղադրություն

Ջուր, հիրիկի արմատի էքստ-րակտ, երիցուկի էքստրակտ, ուրցի էքստրակտ, մասուրի էքստրակտ, մասուրի յուղ, նշի յուղ, լանետտե Օ, կալիումի ցետիլ ֆոսֆատ, բնական գլիցերին, բնական կոֆեին, Դ պանթենոլ, կաթնաթթվի աղ, հիալուրոնաթթու, գերմանոն, բնական գուանվորիչ և հոտավորիչ։

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Առավոտյան և երեկոյան մի քանի կաթիլ շիճուկը կաթեցրեք դեմքի մաքուր մաշկին, այնուհետև նրբորեն մերսեք և թողեք ներծծվի: Լավագույն արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում այնուհետ օգտագործել ՆՈՒԱՐԴԻ գիշերային կամ ցերեկային կրեմները:
Այս շիճուկը նաև գերազանց միջոց է շպարվելուց առաջ մաշկը խոնավացնելու համար` որպես դիմահարդարման հիմք: Շիճուկը օգտագործեք ամեն օր:

+