0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդՇարֆեր Քաշմիրե շարֆ Արցախյան զարդանախշերով` ՇՈՒՇԻ, կոդ 304

Քաշմիրե շարֆ Արցախյան զարդանախշերով` ՇՈՒՇԻ, կոդ 304

28900 34900 դրամ

Չափսը: 70*210 սմ
Կտորի տեսակը: քաշմիր

Քաշմիրե շարֆը պատկերում է Արցախյան զարդանախշերը Շուշիի նուրբ գույներով

Նկարագրություն

Նուարդի այս քաշմիրե շարֆը ստեղծվել է Շուշի քաղաքի ոգով՝ պատկերելով հայկական միջնադարյան զարդանախշերը և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի փրկարար գեղեցկությունը։ Այս բացառիկ շարֆը ներկայացնում է Շուշիի գույների նուրբ և պարզ երանգները, որոնք ոգեշնչում են խաղաղություն և դասական գեղեցկություն։ Այն հիանալի լրացում է ձեր զգեստապահարանի համար՝ ընդգծելով ձեր յուրահատուկ ոճն ու բնավորությունը։

Այս շարֆը պատրաստված է խիտ, բարձր որակի քաշմիրից։ Չափսը՝ 70 սմ × 210 սմ, ինչը թույլ է տալիս օգտագործել այն ամենատարբեր առիթներով` թե՛ ցուրտ եղանակին ձեր ոճը ընդգծելու համար, թե՛ առօրյայում որպես փափկության և տաքության աղբյուր։

Բաղադրություն

Բարձր կարգի քաշմիր` 70% բնական քաշմիր, 30% ֆաբրիկ քաշմիր:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:

Խնամք

Քաշմիրե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:

+