Պարուրեք ձեզ հայկական թռչնատառերով, որոնք շունչ են ստացել բարձր որակի քաշմիրի վրա: Այն կլինի ձեր զգեստապահարանի ամենատրամադրող և սիրելի աքսեսուարը:
ՆՈՒԱՐԴ-ի այս քաշմիրե շարֆը ոգեշնչված է հայկական թռչնատառերից և Վան Գոգի «Ծաղկած նշենի» նկարի գույներից: Քաշմիրե շարֆը կապույտի երանգների բացառիկ համդրություն է` կաթնագույն քաշմիրե գործվածքի վրալ: ՆՈՒԱՐԴ-ի այս շարֆը ոչ միայն աքսեսուար է, այլև արվեստի կտոր, որը պատմում է հայկական մշակույթի մասին բացառիկ գունային գամմայով։ Շարֆի ձևավորման հիմքում ընկած են հայկական թռչնատառերը՝ որպես հինավուրձ ինքնության խորհրդանիշ, իսկ կապույտի գունային համադրությունը ոգեշնչված է Վան Գոգի անմահ «Ծաղկած նշենի» նկարի վառ ու կենդանի տրամադրությունից։
Քաշմիրի տաք շոյանքը և գույների խորը ներդաշնակությունը կդարձնեն շարֆը զգեստապահարանի իսկական գոհար՝ այնպիսի աքսեսուար, որն ակնթարթորեն կբարձրացնի Ձեր կերպարի ոճը, տրամադրությունը և ինքնավստահությունը։ Այս շարֆը կատարյալ ընտրություն է ինչպես ձմռանը` հատուկ առիթների, այնպես էլ առօրյա օգտագործման համար, թե գարնանը թե աշնանը:
Այս շարֆը պատրաստված է խիտ, բարձր որակի քաշմիրից։ Չափսը՝ 70 սմ × 210 սմ, ինչը թույլ է տալիս օգտագործել այն ամենատարբեր առիթներով` թե՛ ցուրտ եղանակին ձեր ոճը ընդգծելու համար, թե՛ առօրյայում որպես փափկության և տաքության աղբյուր։
Կրե՛ք ձեր պատմությունը։ Այն կլինի ձեր զգեստապահարանի ամենատրամադրող և սիրելի աքսեսուարը:
Բարձր կարգի քաշմիր` 70% բնական քաշմիր, 30% ֆաբրիկ քաշմիր:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Քաշմիրե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F: