Պարուրեք ձեզ հայկական թռչնատառերով, որոնք շունչ են ստացել բարձր որակի քաշմիրի վրա: Այն կլինի ձեր զգեստապահարանի ամենափափուկ և սիրելի աքսեսուարը:
ՆՈՒԱՐԴ-ի այս բացառիկ քաշմիրե շարֆը ներշնչվել է հայկական թռչնատեռերից։ Շարֆի յուրահատուկ զարդանախշերը համադրված են Վան Գոգի «Հիրիկ» նկարի վառ ու ներդաշնակ գույներից փիրուզագույնի, թանաքագույնի և ծիրանագույնի հետ։ Այս համադրությունը ստեղծում է անգերազանցելի գունային ներկապնակ, որը միաժամանակ փափուկ է և նուրբ։ Շարֆի քաշմիրե հյուսվածքը անսովոր փափկություն ու թեթևություն է հաղորդում՝ դարձնելով ոչ միայն ոճային աքսեսուար, այլ նաև հարմարավետության ու շքեղության խորհրդանիշ։ Այն կդառնա ձեր զգեստապահարանի ամենավառ ու աչքի ընկնող զարդարանքը, որը կհետաքրքրի բոլորին և կստիպի ձեզ զգալ առանձնահատուկ ու ինքնավստահ։
Քաշմիրի տաք շոյանքը և գույների խորը ներդաշնակությունը կդարձնեն շարֆը զգեստապահարանի իսկական գոհար՝ այնպիսի աքսեսուար, որն ակնթարթորեն կբարձրացնի Ձեր կերպարի ոճը, տրամադրությունը և ինքնավստահությունը։ Այս շարֆը կատարյալ ընտրություն է ինչպես ձմռանը` հատուկ առիթների, այնպես էլ առօրյա օգտագործման համար, թե գարնանը թե աշնանը:
Այս շարֆը պատրաստված է խիտ, բարձր որակի քաշմիրից։ Չափսը՝ 70 սմ × 210 սմ, ինչը թույլ է տալիս օգտագործել այն ամենատարբեր առիթներով` թե՛ ցուրտ եղանակին ձեր ոճը ընդգծելու համար, թե՛ առօրյայում որպես փափկության և տաքության աղբյուր։
Կրե՛ք ձեր պատմությունը։ Այն կլինի ձեր զգեստապահարանի ամենատրամադրող և սիրելի աքսեսուարը:
Բարձր կարգի քաշմիր` 70% բնական քաշմիր, 30% ֆաբրիկ քաշմիր:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Քաշմիրե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F: