7400 դրամ
hy
  • hy
7400 դրամ
hy
  • hy

Լոգանքի գել կոֆեինով

3300 դրամ

Սնուցող,  խոնավացնող, պայքարում է վաղահաս ծերացման դեմ

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի լոգանքի գելը պատրաստված է երիցուկի, նռան էքստրակտներից, խաղողի խտանյութից, որոնք առաջնային նշանակություն ունեն մաշկի պահպանման, սնուցման և խոնավացման համար: Լոգանքի գելում առկա կոֆեինը դանդաղեցնում է մաշկի ծերացումը` բարելավելով մաշկի որակը, տոնավորելով այն: Այն պրոֆեսիոնալ խնամքի միջոց է` նախատեսված ցանկացած տիպի մաշկի համար: Պարբերաբար օգտագործման դեպքում լոգանքի գելը խորը խոնավացնում է մաշկը` սնուցելով անհրաժեշտ վիտամիններով, միկրոէլեմենտներով` անուշահամ բույր հաղորդելով մաշկին:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

Բաղադրություն

Ջուր, երիցուկի էքստրակտ, անիոնակտիվ ՄԱՆ, կոկոամիդոպրոպիլ բեթաին (կոկոսի յուղից ստացվող մակերեսային ակ-տիվ նյութ), բնական գլիցերին, կոկո-սի կեղևի հանուկ, խաղողի խտա-նյութ, նռան կեղևի էքստրակտ, արոսի խտահյութ, տետրասոդիում ԷԴՏԱ, բնական նռան և խաղողի հոտավորիչ, կալիումի սորբատ, նատրիումի քլորիդ, կոֆեին:

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Լոգանքի գելի բավականաչափ քանակությունը քսեք սպունգին կամ ափին, տարածեք ամբողջ մարմնով՝ մինչև խիտ բուրավետ փրփուրի առաջանալը, այնուհետև լվացեք տաք ջրով:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ:

 

+