0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՄիհր Լոգանքի գել

Լոգանքի գել

2900 դրամ

ՄԻՀՐ-ի լոգանքի գելը ոչ միայն գերազանց մաքրում են մաշկը, այլ նաև թարմացնում, հանգստացնում և անուշահամ բույր հաղորդում նրան

Նկարագրություն

ՄԻՀՐ-ի լոգանքի գելը պատրաստված է երիցուկի, կանաչ թեյի, հայկական ժենշենի էքստրակտներից և բերգամոտի եթերայուղից, որոնք ոչ միայն գերազանց մաքրում են մաշկը, այլ նաև թարմացնում, հանգստացնում և հաղորդում են թեթև ու հաճելի բույր։ Լոգանքի գելը 90% բնական է՝ ապահովելով նուրբ, բայց արդյունավետ մաքրում՝ ամենօրյա օգտագործման համար։ Այն խնամում է մաշկը, հավասարակշռում յուղայնությունը և ձեզ պարգևում թարմության զգացում ողջ օրվա ընթացքում։

250 մլ

Բաղադրություն

Ջուր, երիցուկի էքստ-րակտ, կանաչ թեյի էքստրակտ, հայկա-կան ժենշենի էքստրակտ, անիոնակտիվ ՄԱՆ, կոկոամիդոպրոպիլ բեթաին, գլի-ցերին, նատրիումի լակտատ, կալիումի սորբաթ, նատրիումի քլորիդ, բերգամո-տի եթերայուղ, օծանելիք:

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Լոգանքի գելի բավականաչափ քանակությունը քսեք սպունգին կամ ափին, տարածեք ամբողջ մարմնով՝ մինչև խիտ բուրավետ փրփու-րի առաջանալը, այնուհետև լվացեք տաք ջրով:

+