Մարմնի և ձեռքերի կրեմ զգայուն մաշկի համար` խոնավացնող
ՆՈՒԱՐԴ-ի խոնավացնող կրեմը պատրաստված է դաշտային ծաղիկներից մարմնի և ձեռքերի համար: Իր բնական բաղադրության շնորհիվ այն նախատեսված է զգայուն մաշկի համար: Հայկական դաշտային ծաղիկների էքստրակտը նրբորեն խոնավացնում, փափկացնում և սնուցում է մաշկը` պաշտպանելով այն վաղահաս ծերությունից, տալով առաձգականություն: Կրեմը խորապես թափանցելով մաշկի վերին շերտերը ոչ միայն խոնավացնում է այն, այլ բնական դաշտային ծաղիկների հարուստ բույր հաղորդելով հանգստացնում մաշկը: Կրեմը կարող եք օգտագործել ինչպես ամբողջական մարմնին այնպես էլ ձեռքերին:
Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:
Ջուր, երիցուկի էքստրակտ, ուրցի էքստրակտ, հիրիկի արմատի էքստրակտ, մասուրի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, դեղձի կորիզի յուղ, կակաչի յուղ, ցորենի ծլի յուղ, շի ծառի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, բնական գլիցերին, օժանդակ նյութեր, եթեր յուղերի խառնուրդ։
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Կրեմը օգտագործել մաքուր մաշկին: Ափի մեջ վերցրեք մի փոքր կրեմև նրբորեն` մերսման շարժումներով քսեք մարմնին և ձեռքերին:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին: