0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդԽնամքի միջոցներՄարմնի խնամք Մարմնի և ձեռքերի կրեմ հատապտուղներից` զգայուն մաշկի համար

Մարմնի և ձեռքերի կրեմ հատապտուղներից` զգայուն մաշկի համար

2960 3300 դրամ

Մարմնի և ձեռքերի կրեմ զգայուն մաշկի համար` խոնավացնող

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի խոնավացնող կրեմը պատրաստված է հատապտուղների էքստրակտից է մարմնի և ձեռքերի համար: Իր բնական բաղադրության շնորհիվ այն նախատեսված է զգայուն մաշկի համար: Հայկական հատապտուղների էքստրակտը նրբորեն խոնավացնում, փափկացնում է մաշկը` պաշտպանելով այն վաղահաս ծերությունից, տալով առաձգականություն: Կրեմը խորապես թափանցելով մաշկի վերին շերտերը ոչ միայն խոնավացնում է այն, այլ բնական հատապտուղների հարուստ բույր հաղորդելով թարմացնում մաշկը: Կրեմը կարող եք օգտագործել ամբողջական մարմնի համար:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:

Բաղադրություն

Ջուր, ազնվամորու տերևների էքստրակտ, մոշի էքստրակտ, լորամրգի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, դեղձի կորիզի յուղ, կակաչի յուղ, ցորենի ծլի յուղ, շի ծառի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, բնական գլիցերին, օժանդակ նյութեր, եթեր յուղերի խառնուրդ։

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Կրեմը օգտագործել մաքուր մաշկին: Ափի մեջ վերցրեք մի փոքր կրեմև նրբորեն` մերսման շարժումներով քսեք մարմնին և ձեռքերին:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին:

 

+