0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդԽնամքի միջոցներՄարմնի խնամք Մարմնի կարագ ՆՌԱՆ` խորը խոնավացնող, սնուցող և պաշտպանող, 150 մլ

Մարմնի կարագ ՆՌԱՆ` խորը խոնավացնող, սնուցող և պաշտպանող, 150 մլ

4900 դրամ

Խորը խոնավացնող, սնուցող և պաշտպանող

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի մարմնի կարագը պատրաստված է հայկական նռան, կակաչի կորիզայուղերից, կոկոսի յուղից և մեղրամոմից: Այս բաղադրիչների շնորհիվ այն ոչ միայն խորը խոնավացնում է մաշկը, այլ նաև սնուցում և պաշտպանում է այն վաղաժամ ծերացումից՝ դարձնելով ավելի փափուկ, էլաստիկ ու հարթ։

Իր բնական բաղադրիչների շնորհիվ այն նախատեսված է ցանկացած տիպի մաշկի համար:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

Քանի որ մարմնի կարագն ունի բավական մեծ՝ 150 մլ ծավալ, այն կարող է բավարարել մոտ 4–5 ամիս։

Բաղադրություն

Կոկոսի յուղ, Նռան յուղ, Կակաչի յուղ, Կապրիլիկ տրիգլիցերիդ, Ցետեարիլ սպիրտ, Հիդրոգենիզացված գերչակի յուղ, Նշի կորիզի յուղ, Շիի յուղ, Մեղրամոմ, Բուտիլհիդրօքսիտոլուոլ, հոտավորիչ, գունավորիչ:

Ingredients (INCI) COCOS NUCIFERA (COCONUT) OIL, PUNICA GRANATUM SEED OIL, PAPAVER SOMNIFERUM SEED OIL, CAPRYLIC/CAPRIC/MYRISTIC TRIGLYCERIDE, CETEARYL ALCOHOL, HYDROGENATED CASTOR OIL, PRUNUS AMYGDALUS DULCIS (SWEET ALMOND) OIL, BUTYROSPERMUM PARKII (SHEA) BUTTER, CERA ALBA, BHT, PARFUM, (CI 77491).

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Փոքր քանակությամբ կարագը տաքացնել ափերի մեջ, մերսման շարժումներով քսեք լոգանքից հետո խոնավ մաշկին և թողեք ներծծվի՝ առանձնակի ուշադրություն դարձնելով չոր հատվածներին`  արմունկներին, ծնկներին և կրունկներին։

Մարմնի կարագը կարող եք օգտագործեք ամեն օր:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ:

+