Մարմնի կրեմ հատապտուղներից` խոնավացնող
ՆՈՒԱՐԴ-ի այս մարմնի կրեմը պատրաստված է հայկական հատապտուղների էքստրակտից, ինչպես նաև պտուղների, մրգերի կորիզների յուղերից: Շնորհիվ իր բնական բաղադրության և բաղադրամասերի այն վստահ կարող եք օգտագործել ցանկացած տիպի մաշկի համար: Հայկական հատապտուղների էքստրակտը նրբորեն խոնավացնում, փափկացնում և սնուցում է մաշկը` պաշտպանելով այն վաղահաս ծերությունից` տալով էլաստիկություն: Կրեմը խորապես թափանցելով մաշկի վերին շերտերը ոչ միայն խոնավացնում է այն, այլ նուրբ և բնական հատապտուղների բույր հաղորդելով թարմացնում մաշկը: Կրեմը կարող եք օգտագործել ինչպես ամբողջական մարմնի, այնպես էլ պարանոցի և ձեռքերի համար:
Կրեմում օգտագործվող նշի կորիզի, կոկոսի, շի ծառի յուղերն ունեն խոնավացնող, սնուցող, փափկացնող, ամրացնող, հանգստացնող, երիտասարդացնող հատկություններ, ինչպես նաև պաշտպանում են մաշկը ծերացման առաջին նշաններից և վերականգնում էլաստիկությունը: Ծիրանի կորիզի յուղը, դեղձի յուղը տալիս են մաշկին թավշյա փափկություն:
Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:
Ջուր, ազնվամորու տերևների էքստրակտ, մոշի էքստրակտ, լորամրգի էքստրակտ, նշի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, դեղձի յուղ, կակաչի յուղ, ցորենի ծլի յուղ, շի ծառի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, բնական գլիցերին, օժանդակ նյութեր, եթերային յուղերի խառնուրդ։
Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:
Օգտագործեք կրեմը մաքուր մաշկին (ցանկալի է մարմինը նախապես լվանալ ՆՈՒԱՐԴ-ի լոգանքի գելի միջոցով): Ափի մեջ վերցրեք մի փոքր կրեմ և նրբորեն քսեք մարմնին` մերսման շարժումներով:
Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին: