39880 դրամ
hy
  • hy
39880 դրամ
hy
  • hy

Մազերի բալզամ 6 կորիզայուղերից

2900 դրամ

90% բնական մազերի բալզամ` 6 կորիզայուղերից

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի բալզամ կոնդիցիոների բաղադրության մեջ են մտնում նռան, խաղողի, դեղձի, ծիրանի, մասուրի, չիչխանի կորիզայուղերը և բնական այլ բաղադրիչներ, որի շնորհիվ այն կարող եք օգտագործել ցանկացած տիպի մազերի համար, որպես մազերը փափկացնող, ամրացնող և վերականգնող գերազանց միջոց: Այն 90% բնական է: Բալզամում օգտագործվող բնական կորիզայուղերը, ոչ միայն սնուցում և փափկացնում են մազերը, այլ նաև բնական փայլ են հաղորդում, ինչպես ներկված, այնպես էլ վնասված մազերին:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

Բաղադրություն

Մաքրազերծված ջուր, կոկոսի և արմավենու յուղերից ստացված խտացուցիչ, էմուլգատոր (Cetrimonium Chloride), պրոպիլեն-գլիկոլ, պերլամուտր, բնական կոնսերվանտ, կիտրոնաթթու, խտացուցիչ, նռան կորիզայուղ, չիչխանի կորիզայուղ, խաղողի կորիզայուղ, ծիրանի կորիզայուղ, դեղձի կորիզայուղ, մասուրի կորիզայուղ, նռան հոտավորիչ:

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

 

Ինչպես օգտագործել

ՆՈՒԱՐԴ-ի շամպունով լվանալուց հետո նրբորեն քսեք բալզամը մազերի ողջ երկա-րությամբ` բացի արմատների հատվածից: Մի քանի րոպե թողնելուց հետո լվացեք:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին:

+