0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy

Մազերի բալզամ կոնդիցիոներ 3% կերատինով` պրոֆեսիոնալ

3900 դրամ

Խորը խոնավացնող, փափկացնող, սնուցող, վերականգնող, հեշտացնում է սանրելը

Նկարագրություն
ՆՈՒԱՐԴ-ի նռան մազերի բալզամ-կոնդիցիոները պրոֆեսիոնալ խնամքի միջոց է: Այն պարունակում է 3% կերատին, նռան կճեպի էքստրակտ ու կորիզայուղ և այլ բաղադրամասեր որոնց շնորհիվ խորը խոնավացնում, սնուցում և փափկացնում է: Օգնում է վերականգնել վնասված կամ ներկ-ված մազերը, նվազեցնում փխրունությունը և հաղորդում նրանց առողջ փայլ ու առաձգականություն՝ դյուրին դարձնելով վարսերի սանրելը: Այն ապահովում է պրոֆեսիոնալ սալոնային խնամքի արդյունք` տան պայմաններում:
Կարևոր հանգամանք է նաև, որ այն նախատեսված է նաև կերատինային հարթեցում արված մազերի համար:
200 մլ

Մենք օգտագործել ենք այն բույսեր, մրգերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

Բաղադրություն

Ջուր, նռան կճեպի էքստրակտ, եղինջի էքստրակտ, գերչակի յուղ, բրնձի թեփուկների յուղ, կակաչի սերմերի յուղ, կոկոսի յուղ, նշի յուղ, նռան կորիզի յուղ, ցետեարիլ սպիրտ, դիպալմիտոյիլ էթիլ հիդրոքսիէթիլմօնիում մետասուլֆատ, ցետեարետ 20, գլիցերին, հիդրոգենիզացված կերատին, միրիսթիլ սպիրտ, ամինոդիմետիկոն, ցետրիամոնիում քլորիդ, ցիկլոպենտաքսիլոքսան, դիմետիկոն, նատրիումի լակտատ, հիդրոլիզացված կերատին, վիտամին Ե, դ պանթենոլ, էթիլհեքսիլ գլիցերին, ֆենոքսիէթանոլ, դիսուդիում էդտա, հոտավորի:

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

 

Ինչպես օգտագործել

ՆՈՒԱՐԴ-ի շամպունով լվանալուց հետո նրբորեն քսեք բալզամը մազերի ողջ երկարությամբ՝ բացառելով արմատները, թողեք մի քանի րոպե, որպեսզի ներծծվի, ապա լավ լվացեք գոլ ջրով:

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին:

+