0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy

Մազերի վերականգնող դիմակ, ազնվամորի և եղեսպակ

4980 5900 դրամ

Մազերի տիպը: Յուղոտ Նորմալ Չոր ցանկացած տիպի մազերի համար

Ամրացնող և վերականգնող

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի մազերի դիմակը պատրաստված է բնական բաղադրամասերից և նախատեսված է ցանկացած տեսակի մազերի համար: Հայկական դաշտային ծաղիկների, ազնվամորու և եղեսպակի էքստրակտները սնուցում են ինչպես մազարմատները, այնպես էլ ամբողջական մազը` նպաստելով նոր մազերի աճին և հանգստացնելով գլխամաշկը: Այն ոչ միայն ունի ամրացնող և վերականգնող հատկություն, այլ նաև բնական փայլ է հաղորդում ինչպես ներկված, այնպես էլ վնասված մազերին: Այն Ձեր մազերին կհաղորդի բնական ճոխություն ու փարթամություն:

Մենք օգտագործել ենք այն բույսերն ու խոտաբույսերը, որոնք լայնորեն կիրառվել են Հայաստանի Ուրարտական և վաղ միջնադարյան շրջանների կոսմետիկ միջոցներում:  

150 մլ

Բաղադրություն

Ջուր, ազնվամորու տերևի էքստրակտ, եղեսպակի էքստրակտ, տատաս-կափուշի էքստրակտ, երիցուկի էքստրակտ, նշի կորիզի յուղ, գերչակի յուղ, կակաչի յուղ, կռատուկի յուղ, դեղձի կորիզի յուղ, կանեփի յուղ, շի ծառի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, պոլովաքս, բնական գլիցերին, օժանդակ նյութեր, դ պանթենոլ, ցինկի օքսիդ, կաոլին, տիտանիումի դիոքսիդ,
եթեր յուղերի խառնուրդ։

Հակացուցումները՝ անհատական անհամատեղելիություն բաղադրիչներից որևէ  մեկի հետ։ Օգտագործելուց առաջ թեստավորեք մաշկի փոքր հատվածի վրա:

Ինչպես օգտագործել

Նախապես լվացեք մազերը, (ցանկալի է ՆՈՒԱՐԴ-ի շամպունների միջոցով): Ափի մեջ վերցրեք մի փոքր դիմակ և նրբորեն քսեք մազարմատներին, այնուհետև մերսելով գլխամաշկը տարածեք այն մինչև մազերի ծայրը։

Խորհուրդ է տրվում գլուխը փաթաթել սրբիչով։ Դիմակը մազերի վրա պահեք մոտ  10-15 րոպե, որից հետո ողողեք գոլ ջրով։

Լավագույն արդյունք ստանալու համար ցանկալի է կիրառել ՆՈՒԱՐԴ-ի այլ կոսմետիկ միջոցների հետ միասին:

+