Պարուրեք ձեզ հայկական թռչնատառերով, որոնք շունչ են ստացել մետաքսի վրա: Այն կլինի ձեր զգեստապահարանի ամենատրամադրող և սիրելի աքսեսուարը:
ՆՈՒԱՐԴ-ի «Արծաթագույն թռչնատառեր» շարֆը ոգեշնչված է հայկական թռչնատառերից և Կլոդ Մոնեի «Տպավորություն. Ծագող արև» նկարի գույներից։ Մետաքսե շարֆը համադրում է արծաթագույնը, մոխրագույնը և նարնջագույնը՝ ստեղծելով թեթև, գեղեցիկ և աչքի ընկնող գունային համադրություն։
Շարֆի ձևավորման հիմքում հայկական թռչնատառերն են՝ հայկական գրի և մշակույթի գեղեցիկ խորհրդանիշներից մեկը։ Գունային լուծումը ոգեշնչված է Մոնեի «Տպավորություն. Ծագող արև» նկարի առավոտյան տեսարանով, որտեղ մոխրագույն մշուշը համադրվում է արևի տաք նարնջագույնի և ջրի վրա ընկնող լուսավոր արտացոլանքի հետ։
Նուրբ մետաքսը և յուրահատուկ դիզայնը այս շարֆը դարձնում են հեշտ համադրվող, բայց միևնույն ժամանակ առանձնացող աքսեսուար։ Այն կարող եք կրել ինչպես առօրյա, այնպես էլ դասական կամ պաշտոնական հագուստի հետ։
«Արծաթագույն թռչնատառեր»-ը գեղեցիկ ընտրություն է նրանց համար, ովքեր սիրում են հայկական մշակույթը, արվեստը և յուրահատուկ դիզայնը։ Այն կարող է դառնալ նաև մտածված ու առանձնահատուկ նվեր՝ հայկական շեշտով։
Կրե՛ք ձեր պատմությունը։ Այն կլինի ձեր զգեստապահարանի ամենատրամադրող և սիրելի աքսեսուարը:
Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: