0 դրամ
hy
  • hy
0 դրամ
hy
  • hy
ԳլխավորԽանութՆուարդՇարֆեր Մետաքսե շարֆ «Բաց կապույտ թռչնատառեր», Վան Գոգի «Ծաղկած նշենի» նկարի գույներով, կոդ-224

Մետաքսե շարֆ «Բաց կապույտ թռչնատառեր», Վան Գոգի «Ծաղկած նշենի» նկարի գույներով, կոդ-224

Չափսը:
Կտորի տեսակը: մետաքս
11900AMD դրամ

Պարուրեք ձեզ հայկական թռչնատառերով, որոնք շունչ են ստացել մետաքսի վրա: 

Նկարագրություն

ՆՈՒԱՐԴ-ի այս շարֆը ոգեշնչված է հայկական թռչնատառերից և Վան Գոգի «Ծաղկած նշենի» նկարի գույներից: Մետաքսե շարֆը կապույտների բացառիկ համդրություն է, որը անհնար է չհավանել: ՆՈՒԱՐԴ-ի մետաքսե այս շարֆը ոչ միայն աքսեսուար է, այլև արվեստի կտոր, որը պատմում է հայկական մշակույթի մասին բացառիկ գունային գամմայով։ Շարֆի ձևավորման հիմքում ընկած են հայկական թռչնատառերը՝ որպես հինավուրց ինքնության խորհրդանիշ, իսկ կապույտի գունային համադրությունը ոգեշնչված է Վան Գոգի անմահ «Ծաղկած նշենի» նկարի վառ ու կենդանի տրամադրությունից։Մետաքսի նուրբ շոյանքը և գույների խորը ներդաշնակությունը կդարձնեն շարֆը զգեստապահարանի իսկական գոհար՝ այնպիսի աքսեսուար, որն ակնթարթորեն կբարձրացնի Ձեր կերպարի ոճը, տրամադրությունը և ինքնավստահությունը։ Կարելի է կրել ինչպես առօրյա զգեստների, այնպես էլ պաշտոնական հանդերձանքի հետ՝ ավելացնելով նրբագեղություն և ինքնատիպություն։ ՆՈՒԱՐԴ շարֆը կատարյալ ընտրություն կդառնա, թե՛ ձեր երազանքային շքեղության, թե՛ յուրահատուկ նվերի ընտրության համար։

Կրե՛ք ձեր պատմությունը։ Այն կլինի ձեր զգեստապահարանի ամենատրամադրող և սիրելի աքսեսուարը:

Տպավորեք՝ առանց մի բառ էլ ասելու։

Բաղադրություն

Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:

Խնամք

Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:

Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար:

 

+