Պարուրեք ձեզ հայկական թռչնատառերով, որոնք շունչ են ստացել մետաքսի վրա:
ՆՈՒԱՐԴ-ի այս մետաքսե շարֆը ստեղծվել է հայկական թռչնատեռերի նրբագեղ պատկերներից և Գուստավ Կլիմտի հանրահայտ «Համբույր» կտավի շքեղ գունային գամմայից ներշնչված։ Շարֆում յուրահատուկ կերպով միահյուսված են բրոնզե, ոսկեգույն և դեղին երանգները՝ ստեղծելով ջերմության, լույսի և կանացի փայլի անկրկնելի համադրություն։
Այն կդառնա Ձեր զգեստապահարանի ամենաոգեշնչող և տրամադրություն բարձրացնող աքսեսուարներից մեկը։
Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: