Տարբերվեք
ԱՆԱՀԻՏ-ի այս մետաքսե շարֆը պատկերում է Հայաստանի դաշտերի վառ և գունագեղ դաշտային ծաղիկները։ Պայծառ ու աչքի ընկնող գույները թարմություն և էներգիա կբերեն ձեր արտաքինին՝ բացառիկ կերպով ընդգծելով ձեր ոճը և առանձնացնելով ձեզ բոլորից։ Շարֆը հարմար է ինչպես առօրյա, այնպես էլ հատուկ պահերի համար, համադրվում է ջինսերի և երեկոյան զգեստի հետ՝ ստեղծելով լիարժեք և զգայական տեսք։ Սա ոչ միայն աքսեսուար է, այլև ձեր անհատականության արտահայտություն։
25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս, տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: