Տարբերվեք
ԱՆԱՀԻՏ-ի այս մետաքսե շարֆը ոգեշնչված է Հայաստանի գունեղ տանիքներից՝ հարուստ երանգներով պատված քաղաքային տեսարաններից։ Յուրաքանչյուր գույն մի պատմություն է՝ արևով տաքացած կավից մինչև լեռնային մառախուղի մոխրագույն, կամ կիզիչ նարնջագույնը։ Շարֆը վառ շեշտադրում կդառնա ձեր կերպարում՝ ընդգծելով ձեր առանձնահատկությունը թե առօրյա ջինսերի, թե էլեգանտ երեկոյան զգեստի հետ։
25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս, տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: