Ընդգծեք ձեր առանձնահատկությունը
ԱՆԱՀԻՏ-ի այս մետաքսե շարֆը պատկերում է հայկական կարմիր կակաչները բացառիկ և վառ երանգներով։ Շարֆը թարմություն և շքեղություն կբերի ձեր կերպարին՝ ընդգծելով ձեր առանձնահատկությունն ու ոճը, թե առօրյա հագուստի, թե երեկոյան զգեստի հետ։ Այն նաև կփոխանցի բնության գեղեցկությունն ու հայկական ավանդույթների խոր իմաստը՝ դարձնելով ձեր կերպարն առավել եզակի և հիշվող։
25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս, տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: