Մետաքսե շարֆում պատկերված են հայկական միջնադարյան և Կիլիկյան ժամանակաշրջանի զարդանախշեր Վան Գոգի «Ծաղկած նշենի» նկարի գույներով: Բացառիկ մետաքսե շարֆ` նուրբ գույներով:
ՆՈՒԱՐԴ-ի այս մետաքսե շարֆը ստեղծվել է՝ ոգեշնչվելով հայկական մշակույթից։ Շարֆի նախշերը վերցված են միջնադարյան և Կիլիկյան Հայաստանի զարդանախշերից, ուժի խորհրդանիշ առյուծի պատկերից, ինչպես նաև Ուրարտական արվեստից։ Այս յուրահատուկ նախշերը համադրվել են Վան Գոգի «Ծաղկած նշենի» նկարի նուրբ և վառ գույների հետ։ Այս մետաքսե շարֆը ոչ միայն գեղեցիկ է, այլև պատմություն ունի՝ հարստացնելով Ձեր կերպարը և դարձնելով այն ավելի ինքնատիպ։
Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: