Այս մետաքսե շարֆը այն աղջիկների և կանանց համար է, ովքեր ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում
ՆՈՒԱՐԴ-ի այս շարֆը միավորել է մեկ կոլաժում աշխարհի ամենահայտնի 15 նկար՝ հիմքում ունենալով Յան Վերմերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարի հերոսուհուն։ Շարֆը պարունակում է Վան Գոգի հայտնի նկարների վառ և տպավորիչ էլեմենտներ՝ աստղային երկնքով, արևածաղիկներով, հիրիկներով և այլ մանրամասներով։ Այս բացառիկ մետաքսե շարֆը ստեղծվել է այն աղջիկների և կանանց համար, ովքեր ցանկանում են փայլել և լինել ուշադրության կենտրոնում՝ իրենց յուրահատուկ ոճով ու ինքնավստահությամբ։
Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: