Այս բացառիկ մետաքսե շարֆը կլինի ձեր զգեստապահարանի ամենացանկալի աքսեսուարը:
ՆՈՒԱՐԴ-ի այս շարֆը ոգեշնչված է հայկական միջնադարյան զարդանախշերից, և նրա մեջ օգտագործվել են հայկական գորգարվեստին բնորոշ վառ ու շքեղ գույներ՝ թանաքագույն և կարմիր, որոնք շնորհել են շարֆին յուրահատուկ շքեղություն ու էլ ավելի գրավիչ տեսք։ Այս բացառիկ աքսեսուարը կդառնա ձեր հագուստի անփոխարինելի զարդը, որը գրավում է բոլորի ուշադրությունը և ընդգծում ձեր յուրահատուկ ոճը։
Բարձր կարգի մետաքս` 25% բնական մետաքս 75% ֆաբրիկ մետաքս:
Ներկը` հատուկ կտորի համար` հիպոալերգիկ, առավելագույն բնական հիմքով:
Տպագրությունը միակողմանի:
Մետաքսե շարֆը նախատեսված է ձեռքով լվանալու համար, գոլ ջրում մինչև 30 ° C / 86 ° F:
Արդուկել թույլ ջերմային ռեժիմով` նախատեսված մետաքսի համար: